HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է դիակ՝ պարանոցը կտրած վիճակում

Երեկ՝ ժամը 00:05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում հրդեհ է:

Նշված շենքի թիվ 8 բնակարանի հրդեհը մարվելուց հետո օպերատիվ խումբը հյուրասենյակի վերջնամասի աջ պատի տակ գտնվող մահճակալի վրա հայտնաբերել է 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում:

Փաստի առթիվ «Սպանություն» հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter