
Ընտրախախտումներ. հարուցվել է 6-րդ քրեական գործը
Մայիսի 5-ին ոստիկանության աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը իրեն է մոտեցել Ս. Շահումյանի անվան 1-ին դպրոցում տեղակայված թիվ 9/17 տեղամասի նախագահը և մատնացույց անելով Էդգար Ե.-ին' հայտնել, որ վերջինս փորձել է կրկին քվեարկել:
Էդգար Ե.-ն բացատրությամբ հայտնել է, որ երկրորդ անգամ փորձել է քվեարկել՝ հանձնաժողովի անդամների զգոնությունը փորձելու համար:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել