
Մայիսի 9-ին տոնական բացօթյա միջոցառումներ կանցկացվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է վարչական բոլոր շրջաններում կազմակերպել տոնական բացօթյա միջոցառումներ՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
Հանձնարարվել է նաև համապատասխան աշխատանքներ կատարել՝ մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել