
Տարոն Մարգարյանը խոստանում է եռապատկել Երևանի կանաչ տարածքները
«Երևանում քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ: Մենք պետք է ավելացնենք ու եռապատկենք: Առաջարկություններ պետք է ներկայացնել նաև վարչական բոլոր շրջաններում անտառային գոտիների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով մենք կտրամադրենք լրացուցիչ ֆինանսավորում»,- այսօր անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա վստահություն է հայտնել, որ մի քանի տարվա ընթացքում քաղաքապետարանը կվերականգնի ու կգերազանցի մայրաքաղաքի կանաչ զանգվածի երբեմնի ծավալները: Տարոն Մարգարյանի խոսքով՝ կանաչ բոլոր գոտիները պետք է ապահովված լինեն ոռոգման ցանցով:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում միաժամանակ իրականացվում է կանաչապատման 14 ծրագիր, որի շրջանակում մեկնարկել են սիզամարգային տարածքների ստեղծման և ձևավորման աշխատանքները, վարչական շրջաններ է տեղափոխվել և տնկվել 250 հազար ծաղիկ:
Մեկնաբանել