
23-ամյա Լիանան տղային կարգի հրավիրելու համար ատրճանակից օդ է կրակել
Մայիսի 5-ին ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի աղջիկ և հայտնել, որ Մաշտոցի պաղոտայում մի տղա իրեն հարվածել և փախել է:
Նույն օրը ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի մոտից բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Լիանա Ն.-ին: Նա հայտնել է, որ ոմն Արթուր Ազատության հրապարակում վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է իր աչքին և պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակից 3-4 անգամ կրակել է օդ՝ տղային կարգի հրավիրելու նպատակով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Մեկնաբանել