HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ի պաշտոնյաներին ենթարկե՞լ քրեական պատասխանատվության

Ինչու ենք մենք փնտրում օրենքի խախտումներ, այն էլ քրեական պատասխանատվություն առաջացնող, տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Միգուցե պետք է սկսել գլխից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: 

Օրենքի կոպիտ խախտումների համար բոլորովին պարտադիր էլ չէ կիրառել բռնի ուժ կամ բացահայտ կեղծարարություն: Կարելի է օգտագործել տարբեր տեսակի այլ հնարքներ:

Անցել է համարյա 3 ամիս այն օրվանից, երբ հրատարակվեց իմ «ԿԸՀ-ի թարգմանչական հնարքները» հոդվածը: Հիշեցնեմ, որ ես գրել էի ԿԸՀ-ի պաշտոնական կայքում ԿԸՀ-ի No. 33 որոշման անգլերեն թարգմանութան մեջ կոպիտ, իմաստը աղավաղող սխալ պարունակվելու մասին:

Մինչ իմ հոդվածի տպագրվելը, այդ սխալը ամիսներ շարունակ թյուրիմացության մեջ էր պահում արտասահմանցի դիտորդներին: Իրենց թվում էր, որ նախընտրական շտաբների ծախսերը չեն մտնում նախընտրական հիմնադրամի ծախսերի մեջ: Դրանից կբխեր, որ ծախսերը կարող են լինել անսահմանափակ: Հիշեցնեմ սակայն, որ Ընտրական օրենսգիրքը խիստ սահմանափակումներ է դնում թեկնածուների նախընտրական ծախսերի չափերի վրա:

Գաղտնիք չէ, որ թեկնածուներից ոմանք բացում էին մեծ քանակով շտաբեր: Բոլորի համար ակնհայտ էր, որ այդ շտաբերի ծախսերը էականորեն գերազանցում էին օրենսգրքով թույլատրված գումարների սահմանները:

Եվ, ենթադրաբար, արտասահմանյան կազմակերպությունների աչքին այդ փաստը օրինական երևալու նպատակով ԿԸՀ-ն 2012թ. փետրվարի 16-ին ընդունեց մի որոշում, որի սխալ անգլերեն թարգմանությունը տեղադրեց սեփական կայքում:

Արտասահմանյան կազմակերպությունների դիտորդները, հիմնվելով այդ անգլերեն տեքստի վրա, չէին անցկացնում շտաբերի ծախսերի ուսումնասիրություն, որն իրականում պիտի անեին: Այդ հնարքը թույլ էր տալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չպահանջել թեկնածուների ֆինանսական փաստաթղթերը ամբողջությամբ և չտրամադրել արտասահմանյան դիտորդներին այդ փաստաթղթերի այն մասը, որը վերաբերում էր շտաբերի ֆինանսավորմանը:

Այսպիսով, ԿԸՀ-ի տվյալ սխալ թարգմանությունը խոչընդոտում էր արտասահմանցի դիտորդների առաքելությանը, այն է` փաստաթղթերին ծանոթանալուն:

 Եթե չլիներ այս տարվա փետրվարի 11-ի իմ վերոնշյալ հոդվածը, կարելի էր ենթադրել, որ այդ թարգմանչական սխալը կայքում հայտնվել է պատահականորեն և ուղղակի մնացել էր աննկատ: Այդ դեպքում իմ հրապարակումից կարճ ժամանակ անց սխալը կուղղվեր: Սակայն, կրկնում եմ, անցել է մոտ 3 ամիս, բայց սխալն իր տեղում է: Դրանից բխում է, որ այդ սխալը կրում է միտումնավոր բնույթ:

 Իսկ հիմա անրադառնանք ՀՀ Քրեական Օրենսգրքի հոդված 154 կետ 5-ին`

«… դիտորդին … ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, …  պատժվում է ազատազրկմամբերեքից  հինգ տարի ժամկետով»:

Նարինե Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter