HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». առանց Ազարյանի

Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը հրահանգել է նոր ԿԸՀ-ում հին կազմից ոչ մեկին չընդգրկել: Ըստ այդմ` գործող ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը չի մնա իր պաշտոնում: Նա հուլիսի 15-ին հրաժեշտ կտա ԿԸՀ նախագահի աթոռին:

ԿԸՀ նոր կազմը հայտնի կդառնա հուլիսի 10-ին: Հունիսի 26-ին ուժի մեջ է մտել ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը, որից հետո 14 օրվա ընթացքում ՀՀ ՄԻ պաշտպան Կ. Անդրեասյանը պետք է Սերժ Սարգսյանին ներկայացնի 3, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանը` ԿԸՀ անդամի 2-ական անուն: Սարգսյանը եռօրյա ժամկետում հրամանագրով պետք է հաստատի ԿԸՀ-ի նոր կազմը: Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների` Ազարյանին առաջադրելու էր Անդրեասյանը, որը ԿԸՀ անդամների ընտրության մրցույթ է հայտարարել (հայտերի ընդունմանը մնացել է 2 օր): Ազարյանը չի շտապում հայտ ներկայացնել: Առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի» անիմաստ կլինի դա անել: Թերթի թղթակցի հետ զրույցում նա այդ մասին ասել է. «Դեռ չեմ որոշել, եթե որոշեմ մրցույթին մասնակցել, կիմանաք, եթե հայտ չներկայացնեմ, էլի կիմանաք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter