
«Ժողովուրդ». տնօրենը ծեծե՞լ է աշակերտի ծնողին
Այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Ըստ թերթի` դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին:
Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: Աշակերտուհու մայրը` Նատալյան, եկել է դպրոց և տնօրենից բացատրություն պահանջել` պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել: Եվ տեսնելով, որ Սարուխանյանը մանկավարժին անհարիր բառապաշարով է խոսում իր հետ` ասելով թե «ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի», Նատալյան ձայնագրել է իր և տնօրենի խոսակցությունը: Ու երբ տնօրենին ասել է այդ մասին, վերջինս օգնության է կանչել ուսմասվար Էլզային ու պահակ Գարիկին, որոնք բռնության են ենթարկել Նատալյային:
Սակայն տնօրեն Սարուխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է ծնողին ծեծի ենթարկելու փաստը. «Նման բան չի եղել: Ես երեխային տուն եմ ուղարկել, հետո մայրն է եկել դպրոց, բայց նրան հանգստացրել և ուղարկել ենք տուն»:
Մեկնաբանել