
«Չորրորդ ինքնիշխանություն». ԱԺ փոխնախագահի օգնականն էլ է երգչուհի
Ազգային ժողովում կարելի է հանդիպել շոու-բիզնեսի ներկայացուցիչների, որոնք օգնականի կարգավիճակով ներթափանցել են խորհրդարան՝ ամբողջացնելով օրենսդիր մարմնի շոու-բիզնեսային պատկերը:
Վերջիններիս մուտքը ԱԺ բավականին զվարճալի է դարձնում Ազգային ժողովի ներկայացուցիչների առօրյան: Այս շարքում բացառություն չէ նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի օգնականը, որը եւս երգչուհի է: Վերջինս, շրջելով ԱԺ-ում, պատգամավորներին իր երգերի ձայնասկավառակներն է նվիրում՝ պատվիրելով լսելուց հետո անպայման կարծիք հայտնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել