
«Ժողովուրդ». արտագաղթն աճում է, միգրացիոն ծառայությունը՝ լռում
Արտագաղթի ծավալները գնալով ահռելի չափերի են հասնում: Միայն այս տարվա առաջին երեք ամսում արտագաղթել է 35.500 հոգի: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թ. հունվար-մարտ ամիսներին» զեկույցը, ըստ որի՝ ՀՀ-ից հեռացել է 259.210 եւ վերադարձել 233.710 ՀՀ քաղաքացի: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները մոտ 10.000-ով գերազանցել են նախորդ տարվա տվյալները. 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից հեռացած ու երկիր ժամանած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -25.394:
Սա, թերեւս, հետեւանք է ոչ միայն երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, այլեւ կեղծված նախագահական ընտրությունների, որովհետեւ հասարակության մեջ գնալով մարում է հույսը: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. երեկ ավարտվեց ապրիլ ամիսը, սակայն ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն առ այսօր չի հրապարակել ՀՀ ժամանած եւ ՀՀ-ից մեկնածների թիվը, մինչդեռ նախկինում այդ տվյալները հրապարակվում էին յուրաքանչյուր ամսվա կեսին:
Մեկնաբանել