
«Ժողովուրդ». ավելի լավ թալանելու Երևան
Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ ամիսներ առաջ ՎՊ-ին ուղարկված գրավոր հարցման պատասխանից:
«Ժողովուրդ»-ին տրամադրված փաստաթղթում նշված է, որ ստուգվել են քաղաքապետարանի ուժերով իրականացված 22 օբյեկտների շինարարության և հիմնանորոգման աշխատանքները, և պարզվել է, որ 510 մլն 340 հազար դրամից 8,2 մլն-ը հավելագրվել է, իսկ 24,8 մլն դրամի անորակ շինարարություն իրականացվել: Քաղաքապետարանի կողմից հիմնադրված «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն էլ Եռաբլուր անտառ-պուրակի՝ Իսակովի պողոտային հարող լանջում իրականացրել է կանաչ տարածքի հիմնման աշխատանքներ:
ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ թեև պայմանագրով նախատեսված և ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, բայց արդյունքում նշված տարածքում որևէ ծառ չկա: Սակայն չեղած ծառերի մասով բացահայտվել է 10 մլն դրամի չարաշահում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել