
«Հայկական ժամանակ». այլընտրանք ո՞ւմ
Երեկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին ասել է, որ եթե Երևանի քաղաքապետը ընտրվի ԲՀԿ-ի թեկնածուն, ապա վերջինս լինելու է անկախ, չի ենթարկվելու ՀՀԿ շտաբի որոշումներին, առաջնորդվելու է քաղաքի շահով:
«ՀԺ» թղթակիցը, հիշեցնելով, որ փետրվարի 18-ի ընտրություններում ԲՀԿ-ական քաղաքապետներն ու մարզպետները աջակցել են Սերժ Սարգսյանին, իսկ մի քանի օր առաջ էլ Իջևանի քաղաքապետը, ոչ առանց Տավուշի ՀՀԿ-ական մարզպետի միջամտության, հրաժարվել է դահլիճ տրամադրել ընդդիմադիր գործչին, խնդրել է մեկնաբանել այդ իրողությունը:
Օսկանյանը հիշեցրել է ԲՀԿ-ի քաղաքական որոշումը՝ չսատարել ոչ մեկին, և ասել, որ դա անձնական որոշում է: «Չկա՞ քաղաքական որոշում, որպեսզի ԲՀԿ-ականները չաջակցեն այս համակարգին, որի դեմ հանդես են գալիս ելույթներով: Ինչ է, ԲՀԿ-ն այլընտրանք է իշխանության օգտի՞ն»,- հարցրել է թղթակիցը: Օսկանյանը հստակ չի պատասխանել, բայցև ասել է. «Հնարավոր է՝ ստեղծվի վիճակ, որ շահերի համընկնում լինի և համագործակցություն լինի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել