HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավադիր կառավարության կեղծ գիտություն

Սկսած 1940 թվականից, եթերից անվճար էլեկտրաէներգիա ստանալու տեխնոլոգիան հայտնաբերած և այդ մասին հրապարակայնորեն արտահայտված ցանկացած ոք, սպանվել կամ անհետացել է: Տեսաֆիլմեր նկարահանող «Լայթվորքս» ընկերությունը, այդ փաստը հաշվի առնելով, 1997 թվականին, գաղտնիության պայմաններում փնտրում և գտնում է Նիկոլա Տեսլայի եթերից էներգիա ստանալու գյուտը կրկնած գիտնականներին և նկարահանում 105 րոպե տևողությամբ տեսաֆիլմ: Այդ ֆիլմում գյուտարար գիտնականները պատմել են, թե ինչ է կատարվել  40–ական թվականներից, և ցուցադրել են իրենց հայտնագործած, հստակորեն գործող մոդելները:  Նրանք ներկայացրել են սարքեր, որոնք գործի գցելուց հետո արտադրում են ավելի շատ էներգիա, քան այն, ինչ պահանջվում է գործարկելու համար, ցույց են տվել մարտկոցներ, որոնք երբեք լիցքավորման կարիք չունեն: Նրանք ցուցադրել են ցելսիուսի սանդղակով մինչև -40 աստիճան ցրտության պայմաններում անընդմեջ եռման ջուր արտադրող պանելային համակարգեր: Նրանք ցուցադրել են ներկայիս մտածողության ստանդարտներով անհնարին համարվող շատ այլ գիտական հայտնագործություններ և այդ ֆիլմը` «Անվճար էներգիա. Մրցավազք դեպի զրոյական կետը» անվանումով (Free Energy: The Race to Zero point) հայտնվել է ինտերնետի www.lightworks.com կայքում:

Բոլորովին պատահական չէ, որ այս ֆիլմի ցուցադրումից երկու շաբաթ անց, Անգլիան և Ճապոնիան հայտարարեցին, թե իրենք շատ մոտ են սառը միջուկային սինթեզի խնդրի լուծմանը: Իսկ 1998 թվականի փետրվարի 13-ին Գերմանիան ձեռք բերեց պատենտ, իրենից նյութի բարակ շերտ ներկայացնող և անընդհատորեն 400 վատ անվճար էլեկտրաէներգիա արտադրող կայանքի նկատմամբ: Թվում է, թե այս բանից հետո իմաստազրկվում են «հավերժական շարժիչ» ստեղծող գյուտարարների դեմ  սպանությունները կամ հետապնդումները և մարդկությունը իր ոտքը կդնի իր զարգացման նոր,՝ ոսկե դարաշրջանի շեմին: Առավել ևս, այսօրվա ինտերնետի շատ էջեր ողողված են նման շարժիչների կամ օդից էներգիա ստանալու գործող մոդելների մասին նկարագրություններով, և ով չի ալարում և էլեկտրականության մասին ունի գիտելիքներ, կարող է ինքնուրույն, մեկ բնակարանի էլեկտրածախսերը հոգացող կայանք հավաքել:

Սակայն երբ ավելի խորն ենք ուսումնասիրում այս խնդիրը, պարզում ենք խիստ անհավանական թվացող մի իրողություն, այն, որ բոլոր երկրների իշխանությունների վրա ներգործելու իրենց լծակներն ունեցող  մեծ կապիտալի տեր դարձած ինչ որ ուժեր, արդեն առնվազն հարյուր տարի է, ինչ գիտության դռների առջև թաբու են դրել և մարդկությանը մոլորեցնելով արգելել օգտվել առաջավոր գիտության գյուտերի պտուղներից: Ակնհայտ է,  օդից յուրաքանչյուր անհատի ձրի էներգիա ստանալու դեպքում ավելորդ կդառնա ոչ միայն նավթի, գազի կամ քարածխի արդյունահանումը, այլև ատոմոկայանները և այլ տրադիցիոն եղանակով  էներգիա արտադրող կայանները, և դրա հետ մեկտեղ, բոլոր տեսակի ապրանքների գինը խիստ կընկնի:  Օդից ստացվող հարստությունը հասարակության յուրաքանչյուր անհատի  կդարձնի ավելի անկախ, որից խոշոր կապիտալի տեր դարձածների կապիտալը և նրանց ունեցած գերիշխանությունը կարժեզրկվի:

 Ինտերնետի տարբեր էջերում կարող եք գտնել փաստեր, ապացույցներ հրեաների կողմից ստեղծված աշխարհի ամենահին  ընդհատակյա կազմակերպության,՝ մասոնների  մասին, որոնք էլ ըստ հոդվածագրերի, այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրների իշխանության մարմիններում ներդրված իրենց անդամների միջոցով իրականացնում են համաշխարհային կառավարում: Ըստ այդ նյութերի, համաշխարհային պատերազմներն ու  ցեղասպանությունները նույնպես այդ գաղտնի կազմակերպության անդամների ձեռքի գործն է: Կան նաև շատ նյութեր այն մասին, որ իբր Ադոլֆ Հիտլերին իշխանության է բերել, ֆինանսավորել և ուղղորդել հրեական կապիտալը, իբր նա ծագումով հրեա է: Իսկ ըստ ֆաշիստական Գերմանիայում կապիտուլյացիայի պահին վերմախտի գնդապետի կոչմանը հասած Հենեկե Կարդելի, Ադոլֆ Հիտլերը Իսրաել պետության հիմնադիրն է: Հնարավոր է անգամ հաստատվի այս անհավանական թվացող պնդումները, սակայն դրանցից չի կարելի եզրակացնել, թե իբր հրեաներն են իրենք իրենց ոչնչացրել, հրեաներն են աշխարհը դավադրությամբ կառավարում: Փաստ է, համաշխարհային գաղտնի կառավարության բացահայտողների մեջ կան  հրեաներ, որոնք շատերից ավելի շուտ են հասկացել, որ նման անօրինական կառավարումը, մարդկությանը դեպի կործանում է տանում: Համեմատության համար հարց տանք,՝ -Կարո՞ղ ենք արդյոք, այսօրվա Հայաստանը, հանուն թալանի դեպի կործանում տանող մի բուռ իշխանավորների հայ անվանել:    

 Գերիշխանություն ունեցողների դավադրությամբ կարելի է բացատրել դասագրքերից և պատմության էջերից Նիկոլա Տեսլայի անունը մոռացության ենթարկելու փաստը: Իրականում հատկապես Տեսլայի հեղինակած ավելի քան 800 հայտնագործությունների միջոցով բուռն աճ ապրեց 20-րդ  դարի էներգետիկան, և այսօր, մեր քաղաքակրթության նոր տեխնիկական սպառազինության մակարդակում գտնվելու փաստը, պետք է ամենից շատ կապվեր նրա անվան հետ: Զուր չեն ասել, թե Նիկոլա Տեսլան ստեղծեց 20-րդ դարը: 1931 թվականին, առեղծվածներով հարուստ կենսագրություն ունեցող հանճարեղ Տեսլան հասարակությանը ցուցադրեց հանելուկային մի ավտոմեքենա : Սկզբում այդ շքեղ լիմուզինից դուրս հանվեց ներքին այրման շարժիչը, որի փոխարեն տեղադրեցին սովորական էլեկտրաշարժիչ: Իսկ հետո Տեսլան բելորի աչքի առաջ, այդ մեքենայի կապոտի տակ տեղադրեց աննշան տեսքով մի արկղիկ, որից ընդամենը երկու լարեր էին դուրս ցցված, որոնք էլ նա կանխամտածված ձևով միացրեց էլեկտրաշարժիչին: Ասելով` «Հիմա մենք ունենք էներգիա»  Տեսլան նստեց այդ մեքենայի ղեկին և սկսեց երթևեկել: Մեքենան փորձարկեցին մեկ շաբաթ: Այն զարգացնում էր մինչև 150 կմ/ ժամ արագություն, և չնայած դրան, լիցքավորման կարիք չուներ: Տեսլային հարցնում էին` «Որտեղից եք վերցնում էներգիան»: Իսկ նա բոլորին պատասխանում էր` «Եթերից»: Այս պատմությանը տեղյակ շատերը կարծում են, թե այսօր մենք կերթևեկեինք հավերժական շարժիչ ունեցող ավտոմեքենաներով և ընդհանրապես եթերից ստացվող ձրի էներգիայով մարդկությունը կլուծեր իր սննդի խնդիրը, կկառուցապատեր և կարտադրեր այնքան բարիքներ, որքան ուզեր, եթե իհարկե, Նիկոլա Տեսլան իր խորհրդավոր արկղի գաղտնիքը հայտներ: Նա լավ գիտեր, որ եթե իր գյուտերից շատերը մարդկության ձեռքն ընկնի, նույնն է թե լուցկին երեխայի ձեռքերում հայտնվի: Նրա կարծիքով մարդկությունը պատրաստ չեր ընդունելու նման հայտնագործությունները և դրանք կստեղծվեն կրկին, շատ տարիներ հետո, երբ դրանց ժամանակը կգա:

 Ավելի քան 100 տարի առաջ նա ստիպված էր համոզել և ապացույցներ բերել հաստատուն էլեկտրական հոսանքի նկատմամբ փոփոխական հոսանքի կիրառման առավելությունների մասին: Քչերը գիտեն, որ աշխարհում փոփոխական հոսանքի առաջին գեներատորը նախագծել և կառուցել է Տեսլան, որ Նիագարա ջրվեժի վրա 1897 թվականին կառուցված աշխարհում առաջին  ՀԷԿ-ում  տեղադրված նրա գեներատորը բավարարում էր այն ժամանակներում օր-օրի աճող նահանգներից մեկի պահանջները: Ի միջի այլոց, ասում են, թե երբ պարզվեց, որ այդ գեներատորից նահանգի ծախսած էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է երևակայության բոլոր սահմանները, այդ ժամանակ Տեսլային հարց են ուղղում, թե նա որտեղից է վերցնում լրացուցիչ էներգիան: ԵՎ նա չեր թաքցնում ասելով` «Եթերից»:

Մի քանի հարյուր տարի առաջ եվրոպական որոշ երկրների թերթերի էջերում լայն վիճաբանություն էր ծավալվել օդի նյութական կամ ոչ նյութական լինելու մասին: Այստեղ էլ տարօրինակն այն էր, որ շատերը զգում էին կամ տեսնում, որ քամին ալեկոծում է ծովի ջրերը կամ ճոճում ծառերը, սակայն եթերի մասին  «տրամաբանող» այսօրվա գիտության ուսյալ ներկայացուցիչների նման պնդում էին, թե օդում նյութական ոչինչ չկա: Եթերի գոյության փաստի մասին էին խոսում ոչ միայն ինքը Նյուտոնը այլև նրա ժամանակների և մեր ժամանակների առաջավոր մտածողներ, գիտնականներ: Իսկ այսօրվա պաշտոնական գիտությունը շարունակում է մերժել այդ փաստը և պնդել, թե իբր տիեզերական բացարձակ դատարկության միջոցով է Երկիր մոլորակը դեպի իրեն ձգում այլ երկնային մարմինների: Նյուտոնի ժամանակներից սկսած մինչ օրս հայտնի է, որ որևէ մարմնի շարժման արագացման պատճառը, նրա վրա ազդող այլ մարմնի կամ մարմինների ֆիզիկական ազդեցությունից է: Եվ ըստ տրամաբանության, որևէ երկու տիեզերական մարմին կարող են միմյանց ձգել, կամ կարող են դեպի իրար հրվել, եթե առաջին դեպքում նրանց միջև ձգող ճոպանի նման կապող նյութական միջավայր գոյություն ունենա և երկրորդ դեպքում նույնպես, եթե նյութական միջավայրի հրման ուժն է գործում: Այնքան ակնհայտ է տիեզերքը ողողող ֆիզիկական հատկություններ ունեցող եթերի գոյության փաստը, որ եթե որևէ մեկը փորձեր մերժել այն, ապա այդ դեպքում, գիտություն կոչվող ինստիտուտը, իր ապացուցողական հիմնավորումներով, պետք է մերժեր կախարդական ձգող ուժի մասին պատկերացումները: Սակայն տարօրինակ է, որ համաշխարհային գիտությունը շարունակում է երկնային մարմինների շարժման մասին չհիմնավորված, քարացած ուսմունքը գիտական համարել: Եվ ավելի տարօրինակն այն է, որ «Մեծ պայթուն» կոչվող ցնդաբանությունը կամ Ալբերտ Այնշտայնի «Հարաբերականության տեսություն» կոչվող մաթեմատիկական հնարքը, ստեղծված հանուն այդ հակագիտական դոգմայի պաշտպանության, մինչ օրս մնում են այսօրվա գիտության զինանոցում, իսկ նոր գաղափար կամ պարզապես վարկած առաջարկողները ենթարկվում հալածանքի: Այս փաստը գալիս է հաստատելու այն հետազոտողների կարծիքը, որոնք պնդում են, թե Տեսլայի` եթերից ձրի էներգիա ստանալու գյուտից խուճապի մատնված համաշխարհային գաղտնի կառավարության անդամները Այնշտայնին այս հակագիտական տեսությունը գրելու պատվերն են տվել: Եթե «գիտականորեն» չկա եթեր, ապա գոյություն չունի նաև եթերից էներգիա: Այսպիսով, Տեսլայի եթերից էլեկտրաէներգիա ստանալու գյուտից հետո, աշխարհը ապրում է մեծահարուստների գաղտնի կառավարության կողմից վերահսկվող կեղծ գիտության արժեհամակարգում: Ըստ իրազեկ գիտնականների մինչ օրս ռուսաստանում գործում է ԽՍՀՄ-ում 1964 թվականին լույս աշխարհ եկած փակ-գաղտնի օրենքն այն մասին, որ եթերով զբաղվել չի կարելի, «Հարաբերականության Տեսությանը» քննադատել չի կարելի: Այդ օրենքը գործում է մինչ օրս, քանի որ ոչ մի գիտական հանդեսում նշված թեմաներով հոդվածների չեք հանդիպի:

Գիտեմ, իմ՝ «եթեր» կամ «անվճար էներգիա» խոսքերից շատերի և հատկապես բարձրագույն համարվող ուսում ստացածների մոտ պարզապես պետք է ժպիտ ծագի և նրանք մեծ դժվարությամբ պետք է ընդունեն, որ ապրել են կեղծված գիտության արժեհամակարգում: Դժվար է հավատալ, որ ինչ որ մարդիկ գումարներ չխնայեցին և Ալբերտ Այնշտայնի աշխատանքները այնպիսի շուքով գովազդեցին, որ անցյալ դարի կեսերից մինչ օրս, շատ ուսյալներ շարունակում են կրկնել, ասելով՝ «Ալբերտ Էնշտեյնի «Հարաբերականության տեսությունը» այնպիսի հանճարեղ գործ է, որ նրան աշխարհում միայն երկու հոգի են կարողանում հասկանալ»: Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, սակայն փաստ է,՝ Բեռլինի Գիտությունների Ակադեմիայում նրա տեսության դեմ առաջինը ելույթ ունեցած Պաուլ Տրուդեին այդ ելույթից երեք օր հետո գտան փամփուշտը ծոծրակում մխրճված: Այնշտայնին ինչ որ ձևով խանգարած և ֆիզիկական ասպարեզից կասկածելի հանգամանքներում հեռացածների մեծ ցուցակից կարելի է նշել Մինկովսկուն, Պուանկարեին, Շվարցշիլդին: Սակայն ավելի շատ ոչնչացան գյուտարարներ, որոնք փորձել էին կրկնել Նիկոլա Տեսլայի եթերից էներգիա ստանալու տեխնոլոգիան: Միայն ԱՄՆ-ում նրանց թիվն անցնում է երկու հարյուրից:

Հարց է ծագում, ինչպես կարելի է հայտնաբերել մեր մոլորակի ընդերքում եթերի թափանցող ուժով հավերժ պտտվող գերհզոր դինամոմեքենան, եթե եթերով զբաղվել չի կարելի: 1988 թվականին, մեծ երկրաշարժից անմիջապես հետո ստեղծած իմ վարկածում, Երկիր մոլորակի և այլ պտտվող տիեզերական մարմինների ընդերքներում գոյություն ունեցող «հավերժական շարժիչ» հանդիսացող դինամոմեքենաները գործում են եթերի, կամ այլ կերպ ասած շրջակա տիեզերքում  պտտվող էլեկտրամագնիսական դաշտերի ուժով: Այդ վարկածում  երկրաշարժերի ծագումը բացատրում եմ, որպես Երկիր մոլորակի ընդերքում տեղի ունեցած էլեկտրական հզոր պարպման հետևանք, իսկ այդ ընդերքի կայծակների էներգիան կուտակվում է ասածս բնական դինամոմեքենայից: Իմ այս վարկածը նույնպես կարելի էր համարել «Մեծ Պայթունի» նման անմտություն, եթե իհարկե իսկապես եթեր գոյություն չունենար, և եթե ընդերքի նկարագրածս կառուցվածքը միաժամանակ չբացատրեր տիեզերական մարմինների կազմավորման, այդ մարմինների տիեզերքում ունեցած համընդհանուր շարժման, առանցքային պտույտի, ընդերքները մշտապես հրահեղուկ վիճակում գտնվելու, էլեկտրամագնիսական դաշտ ունենալու, խավարածրի նկատմամբ թեքվածություն ունենալու պատճառները, ինչպես նաև  ձգողականություն կոչվող և այլ բնական երևույթների բուն պատճառները: Տիեզերական մարմինների ընդերքներում գործող էլեկտրաօղակներով հրահեղուկ զանգված ունեցող էլեկտրագեներատորի նկարագրածս մոդելը փաստորեն կարող է եթերից ձրի էներգիա ստանալու սարք ստեղծելու գաղտնիք բացահայտել, և այդ պատճառով, անցած քսանչորս տարիների ընթացքում, չի եղել թեկուզ մեկ դեպք, որ ինձ պաշտոնական պատասխան տան և թեկուզ ասեն, թե այս վարկածը խիստ հակագիտական է: ՈՒրեմն կասկած չկա, Հայաստանում ևս գործում է եթերով զբաղվելը արգելող գաղտնի ցուցում:

Մտածեք, ինչ կփոխվեր, եթե Իսահակ Նյուտոնի գլխին հանրահայտ խնձորը ընկնելուց հետո, ենթադրենք, նա ոչ թե բացականչեր ` «խնձորն ընկնում է որովհետև Երկիրը ձգում է»  այլ հայտարարեր «Խնձորն ընկնում է որովհետև այն հրվում է դեպի Երկիր մոլորակը»:  Այդ դեպքում ընդամենը ձգողականություն կոչվող երևույթի անվանումը կփոխվեր և այն այսօր կհնչեր որպես` «Հրողականության օրենք»: Ճիշտ է, ի տարբերություն այսօրվա ՀՀ օրենքների, այս երևույթը ակնհայտորեն գործող է, սակայն համաձայնվեք,՝ օրենք խոսքը այս դեպքում այնքան էլ տեղին չէ կիրառելը, այն պատճառով, որ մինչ օրս գիտության կողմից հայտնաբերված չէ ասածս երևույթի մեխանիզմը: Իսկ հրվելու, ձգվելու կամ հնարավոր երրորդ տարբերակի մասին բացականչությունները պարզապես ենթադրություններ,` վարկածներ են:   

Փաստ է, բոլոր տիեզերական մարմինները շարժվում են ոչ թե ուղղագիծ, այլ կորագիծ ուղեծրերով, ընդ որում, իրենց  ուղեծրերի տարբեր հատվածներում այդ մարմինները ձեռք են բերում շարժման տարբեր արագություններ, ինչը հուշում է, որ այդ մարմինների վրա միաժամանակ ներգործում են գիտությանը անհայտ մի քանի ուժեր: Եւ մյուս կողմից, երկնային մարմինների վրա գրավիտացիոն ուժերի ներգործությամբ հնարավոր չէ բացատրել այդ մարմինների տեղաշարժումները: Ժամանակակից գիտական շատ գրքերում, փորձ է արվում երկնային մարմինների շարժումները բացատրել որպես գրավիտացիոն ուժով դեպի շարժվող երկնային մարմինը ուղղված, տարվող արբանյակի ոլորապտույտներով անվերջանալի անկում: Այս պատկերացումը նույնպես զուրկ է հիմքերից, քանի որ լուսատուները և արբանյակները տիեզերքում շարժվում են իրենց գալակտիկաների խավարածրի հարթությունում որոշակի ուղղությամբ և այդ շարժումը ավելի շատ նման է տվյալ ուղեծրում զիգզագներով պարույրաձև ընթացքի և ոչ թե շրջապտույտնորով անկման:

 Հարց է առաջանում, կարող ենք արդյոք պնդել, թե մեր շուրջը ավտոմեքենա է պտտվում, երբ ասենք ուղիղ ճանապարհով երթևեկելու ընթացքում, մեր մեքենայի արագությունը անփոփոխ լինելով, մեզ վազանց է կատարում մեկ այլ մեքենա, որը վազանցից հետո ճանապարհի եզրում հայտնվելուց դանդաղեցնում է իր արագությունը, որից հետո ամեն ինչ կրկնում նորից: Եթե նման վազանցները պտույտ են կոչվում ուրեմն Արեգակի, մոլորակների և նրանց արբանյակների միմյանց նկատմամբ վազանցներով շարժումները նույնպես պետք է համարել պտտական շարժում: Տարբերությունը միայն այն է, որ խավարածրի նկատմամբ խիստ թեքված մոլորակների  արբանյակները այդ վազանցները կատարում են ոչ թե խավարածրի հարթության մեջ, այլ ենթարկվելով ինչ որ ուժի,այդ զիգզագների կամ սինուսոիդի տեսք ունեցող շարժումը կատարում են տվյալ մոլորակի հասարակածով գծված հարթության մեջ: Այս փաստը հուշում է, որ այդ տանող ուժը կամ էներգիան, երկնային գնդաձև մարմինների շուրջը պտտվող, առագաստների նման սփռված, հրող, տանող և առանցքային պտույտ հաղորդող մագնիսական դաշտերն են:

Ոչ մի դասագրքում չեք հանդիպի նկարագրություն, որ Արեգակի մագնիսական դաշտը, մի դեպքում Երկիր մոլորակի գալակտիկական ուղեծրային շարժմանը արագացում է հաղորդում իսկ այլ դեպքում այն հանդես է գալիս որպես այդ շարժմանը արգելակող ուժ: Մի դեպքում Երկիր մոլորակը հայտնվում է Արեգակից դեպի Գալակտիկայի կենտրոնի կողմում, իսկ այլ դեպքում, իր տարեկան շարժման ընթացքում, Երկիր մոլորակը հայտնվում է Արեգակից դեպի Գալակտիկայի արտաքին սահմանների կողմում: Մի դեպքում Արեգակի պտտվող մագնիսական դաշտի շարժման ուղղությունը համընկնում է Գալակտիկայի  մագնիսական դաշտի շարժման ուղղության հետ իսկ այլ դեպքում նախորդի նկատմամբ հակառակ է ուղղված և այդ պատճառներով է արագության փոփոխությունները: Մեր Գալակտիկայի պտտվող մագնիսական դաշտն է, կամ այլ կերպ ասած եթերի նյութական հոսքն է, որը  ստիպում է Գալակտիկայում գտնվող բոլոր տիեզերական մարմիններին շարժվել այդ հոսքի շարժման ուղղությամբ: Ավելին, միայն նյութի էլեկտրամագնիսական հատկություններով կարելի է բացատրել թե ինչու տեսանելի նյութը որոշակի պայմանների առկայության դեպքում, տիեզերքում ինքնաբերաբար օղակի տեսք է ընդունում և վերջիվերջո վերածվում պտտվող օղակներով էլեկտրական հոսանք արտադրող գնդաձև, սնամեջ  գեներատորի` այսինքն Երկիր մոլորակի տեսքով գնդաձև տիեզերական մարմնի: Կարելի է կռահել, որ բոլոր գալակտիկաների կենտրոններում նույնպես գոյություն ունեն օղակաձև, բնական   գեներատորներ որոնց շուրջն սփռվված մագնիսական դաշտերը ենթարկվում են տիեզերքը ողողող նյութական, էլեկտրամագնիսական եթերի հոսքի հրման էներգիային և այդ ուժը փոխանցում դեպի հավերժական շարժիչ-գեներատոր հանդիսացող էլեկտրաօղակները, որոնք շարունակում են արտադրել էլեկտրական էներգիա, որը ընդերքում վերափոխվելով ջերմության և էներգիայի այլ ձևերի, կրկին նյութի միջոցով վերադառնում է դեպի տիեզերք, չխախտելով էներգիայի պահպանման օրենքը: Մյուս կողմից, երբ որպես տիեզերական մարմինների ներքին կառուցվածքի «ճարտարապետ» հանդես է գալիս արտաքին եթերն իր էլեկտրամագնիսական  և գրավիտացոն օրենքներով, ապա այդ դեպքում կարելի է կռահել, թե այդ մարմինների ընդերքներում էլեկտրահաղորդ և այլ նյութերը ինչու են միմյանցից տարբեր ոլորտների բաժանվելով զատվում:

Մինչ օրս առեղծված հանդիսացող Էլեկտրամագնիսական շատ երևույթներ, իրենց ավելի տրամաբանական բացատրությունը կստանան, եթե ենթադրենք, որ անսահման տիեզերքը մեծ խտությամբ ողողող եթերը, դա նույն էլեկտրոն կոչվող նյութն է: Օրինակ, երբ հարց ենք տալիս` թե ինչու լույսի արագությունը անփոփոխ է, կամ թե ինչու այդ արագությունը չի փոխվում երբ լույսը արձակում ենք մեծ արագությամբ ընթացող աղբյուրից, ապա այդ հարցի ավելի տրամաբանական պատասխանը կարող է լինել այն, որ համապատասխան ֆիզիկական գործողությունը, միլիարդավոր կիլոմետրերի վրա էլեկտրոնների հոծ զանգվածի միջոցով փոխանցվելով է հաղորդվում: Ի միջի այլոց, հայտնի է, որ էլեկտրական հոսանքը հաղորդալարերով շարժվում է ոչ թե հաղորդալարի միջով, այլ հաղորդալարերի արտաքին մասով,՝ մագնիսական դաշտի միջոցով: Ավելի ճիշտ կլինի մագնիսական դաշտը համարել պայմանականորեն անշարժ էլեկտրոնների /եթերի/ ցանցի միջոցով փոխանցվելով հաղորդվող շարժում, կամ այլ կերպ ասած,` էլեկտրական հոսանք եթերում: ԵՎ ընդհանրապես, մեկը մյուսից միայն  հաճախականությամբ տարբերվող, աչքով  տեսանելի լույսը, անտեսանելի ռենտգենյան և այլ ճառագայթները, ռադիոալիքները նույնպես, տիեզերքը ողողող էլեկտրոն նյութի համատիեզերական օվկիանոսի միջոցով փոխանցվող ալիքներ են: Այդ օվկիանոսի մշտական հոսքն է ստիպում տիեզերական մարմիններին շարժվել, պտտվել սեփական առանցքի շուրջն, ունենալ սնամեջություն և ձեռք բերել ձգողականություն:

Մեր մոլորակն իր վրա կրում է մարդու, կամ այլ արարածի, մեր ունեցածից ավելի բարձր  մակարդակում գտնվող քաղաքակրթության հետքեր, որոնք ասում են , որ հազարավոր կամ հնարավոր է միլիոնավոր տարիներ առաջ, նրանք կարողացել են մի քանի հարյուր տոննա կշիռ ունեցող քարեր տեղափոխել մեծ տարածությունների վրա և մեր ունեցածից ավելի բարձր տեխնոլոգիաներով մշակել:  Անկասկած հսկա քարերը տեղափոխում էին այդ քարերի վրա ներգործող Երկիր մոլորակի գրավիտացիոն ուժի դեմ էլեկտրամագնիսական ուղղորդված ուժ ներգործելու միջոցով: Ինչպես հայտնի է նման փոխազդեցությունից ծնվում է   որոշակի ուղղությամբ ուղղված մեխանիկական ուժ: Եվ քանի որ գրավիտացիոն ուժը ըստ իս նույնպես եթերում էլեկտրամագնիսական փոխազդեցություններից ծագած մեխանիկական ուժն է, ապա այդ ուժին հակառակ ուղղված էլեկտրամագնիսական ուժը հսկա քարերի կշիռը կչեզոքացնի, և դրանք կարելի է տանել թեկուզ մեկ մատով հրելով:

Հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, չնայած շատերն են ականատես եղել սկավառակի, գլանի կամ եռանկյունիի տեսք ունեցող թռչող սարքերի, սակայն տարբեր երկրների պաշտոնական մամուլն այդ մասին նախընտրում է լռել,  կամ էլ այլամոլորակայինների մասին ապատեղեկատվություններ տարածել: Այդ սարքերն այնքան հաճախակի են վթարի ենթարկվում, որ ցանկացած մարդու գլխում պետք է հարց ծագեր, թե ինչու այլամոլորակայինները այդքան թերի սարքերով են ժամանում, կամ ինչու այդ վթարներից հետո հատուկ ծառայությունների գործակալները աշխատում են վթարի հետքերը վերացնել: Գաղտնիք չէ, «Թռչող Ափսե» կոչվող սարք երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծեց ֆաշիստական Գերմանիան: Իսկ այն փաստը, որ Ռուսաստանը այնքան էլ  չի ճգնում ստեղծել նոր մարտական ինքնաթիռներ, խոսում է այն մասին , որ թռիչքի համար ավելի կատարյալ ձևի սկավառականման սարքերը ռուսաստանի սպառազինության մասն են կազմում: Հաշվի առնելով, որ կառավարվող թռչող սկավառակներ իր տնային պայմաններում կարողացել է արտադրել Ջոն Սյորլը  /John Searle/,  ուրեմն բնական է, թռչող այդ սարքերից ունեն նաև ԱՄՆ-ն, և այլ զարգացած պետություններ: Ընթերցողը կարծում եմ կռահեց, որ այդ սարքերի շարժիչները սնվուն են եթերի էներգիայից: Կարելի է համարել իրականությանը մոտ, ինտերնետում հայտնված այն նյութերը, թե դրանց կառուցման գաղտնիքը Նիկոլա Տեսլան է բացահայտել կամ այն, որ աստղագնաց Նեյլ Արմստրոնգը երբ իր քայլերն էր կատարում Լուսնի վրա, այդ պահին մարդու ,,առաջին,, քայլերը նկարահանում էին երկու թռչող ափսեներից:

Անկասկած Սասունցի Դավիթ էպոսում նկարագրված թռչող ձիու կամ թուր կեծակիի մասին պատմությունները հայ ժողովրդի հիշողության մեջ մնացած կայծակներ արձակող թռչող ափսեների մասին է: Այսօր արդեն շատ գիտնականներ պարզել են, որ հայերենով խոսող շումերներին և հին եգիպտացիներին հայտնի է եղել էլեկտրականությունը: Հին եգիպտացիների կողմից  էլեկտրական հոսանք օգտագործելու մասին են խոսում որոշ բուրգերի ներսում հայտնաբերված շիկացման թելով լապտերների հստակ քանդակները: Բուրգերի ներսի մութ սենյակների և միջանցքների առաստաղը և պատերը ծխի հետքեր  չունեն, ինչը ևս հուշում է, որ որմնանկարները քանդակելիս եգիպտացիները մոմերից և ծուխ արձակող այլ լուսավորող սարքերից չեն օգտվել: Մյուս կողմից, մնացել են բազմաթիվ պատմություններ, դամբարանների ներսում ավտոմատ բացվող դռների մասին, որոնց հետևում կուրացնող լույս է եղել:  Իսկ 1401 թվականին, Հռոմի մոտ գտնվել է Պոլլանտայի լապտերը, որը նրա որդու դամբարանում վառվել է 2000 տարի: Փաստը, որ Քրիստիան Ռոզենկրեյցի  (XIV-XV դդ.) մահից 120 տարի անց նրա դամբարանը բացելուց հետո առաստաղից կախված լամպը տեսել են լույս տալուց, ՝ գալիս է հաստատելու, որ Լուիջի Գալվանիից (1737-1798) շատ դարեր առաջ էլեկտրական հոսանքը հայտնաբերված էր և կիրառվում էր: Իսկ այն, որ  Ռոզենկրեյցը Ռոզենկրեյցերների օրդենի հիմնադիրն էր և այդ օրդեն կարող էին մուտք գործել միայն մասոնների վարպետի աստիճանին հասածները, խոսում է այն մասին, որ հնադարյան Եգիպտոսի եթերից էներգիա ստանալու և այլ տեխնոլոգիաների մասին գիտության գաղտնիքները հայտնի էին տարբեր անուններ կրող մասոնական կազմակերպությունների բարձր աստիճաններում գտնվող անդամներին միայն: Ինչպես նախկինում, այսօր ևս, մասոնները համաձայն իրենց նշանաբանի, լսում են , տեսնում են ու լռում: Լսել տեսնելը, կամ ավելի ճիշտ հին աշխարհի և մեր օրերի  իմացություններին լռելով տիրապետելը, մասոնական կառույցի բուրգի գագաթին գտնվող այս աշխարհի մեծահարուստ մի քանի ընտանիքներին հնարավորություն է տալիս դավադրաբար շարունակել տիրել աշխարհին: Ի միջի այլոց մասոնների ունեցած բուրգի գագաթին ամենատես աչքի պատկերը արտահայտում է այս աղանդի վերից վար ենթակայության սկզբունքը: Նույն սկզբունքով է գործում բանակը և մաֆիան: ԱՄՆ-ի մեկ դոլարանոցի վրա ամենատես աչքով պատկերը և այլ մասոնական նշանները, ԱՄՆ-ի գրեթե բոլոր Նախագահների մասոնական կազմակերպության անդամ լինելու բացահայտված փաստերը, գալիս են հիմնավորելու այն համոզմունքը, որ այս նահանգներում ոչ թե ազգաբնակչությունն է ընտրելով կառավարում, այլ այստեղ երկրի իրական տերերը, մասոնական կարգերի բուրգի գագաթում գտնվող իլյումինատներն /լուսավորյալներն/ են: Գոյություն ունեն խոսուն փաստեր այն մասին, որ նախագահներ Աբրահամ Լինկոլնը և Ջոն Քենեդին, ինչպես նաև նախագահության այլ թեկնածուներ, որոնք դեմ էին մարդու ազատությունների և իրավունքների դեմ գաղտնաբար գործող կազմակերպություններին, դարձել են դավադրության զոհ: 

Անձամբ ես համոզված եմ,` էլեկտրամագնիսականության մասին գաղտնիքներին տիրապետող այս աշխարհի դավադիր կառավարիչները, եթերից ստացված անվճար էներգիան, ատոմակայաններում տեղադրված Տեսլայի մտահղացած սարքավորումների միջոցով ահռելի գումարների են վերածում և նման միջոցների ուժով ձգտում են մարդկությանը խավարի մեջ պահելով, ամրապնդել իրենց անօրինական իշխանությունը: Սակայն հարց է ծագում, գիտե՞ն արդյոք այդ տիրակալները, որ մեր մոլորակի ընդերքում գործող և մոլորակին առանցքային պտույտ հաղորդող, ջերմություն արտադրող և ձգողականության մեխանիզմը կառավարող դինամոմեքենան սնվում է մեր շրջակա տիեզերքը ողողող եթերի  օվկիանոսից, և անսահման համարվող այդ անվճար էներգիայից յուրացված յուրաքանչյուր կիլովատ/ժամ էներգիան, ճիշտ նույնքանով կնվազեցնի այդ մեխանիզմի աշխատանքը: Որի ինտենսիվ կամ համատարած յուրացման դեպքում ոչ միայն կնվազի ձգողականության ուժի մեծությունը, կնվազի ընդերքից լուսարձակվող ջերմությունը, այլև կդանդաղի մեր մոլորակի առանցքային պտույտը, որից հետո Երկիր մոլորակի արտաքին չափերը կփոքրանա և կհրահրվի կործանարար երկրաշարժների այնպիսի բուռն գործունեություն, որին ականատես են եղել մոտ 10-12 հազար տարի առաջ ապրողները: Եվ կրկին, գիտակից մարդկությանը դեպի կործանում տանող հիմնական դերակատարը կլինի, հոգի և մարմին չունեցող սատանայական շահը:

 Իմ կարծիքով ժամանակն է, որպեսզի մարդկությունը իր արժեքների բուրգի գագաթում դնի «Կյանքի Հավերժ Գոյատևում» հասկացողությունը, իսկ հավերժ գոյատևելու համար, որպես գլխավոր բանալի ընտրի Ճշտությունը: Եկեք ճիշտն ասենք` ոչ մի Ճշտություն չի կարող հանդուրժել մարդկության դեմ գործող դավադիր կառավարություն, կեղծ գիտություն:

Վեհարի Առաքելյան

21-12-2012 թ. 

Մեկնաբանություններ (4)

Գրիշա
Հիանալի հոդված։
ՆՈՐԻԿ
Մի բան կխնդրեմ ձեզանից,եթե կարելի է օգնեք ինձ ձերք բերեմ գործող սխեմա ,եթերից էներգիա ստանալու :
Համլետ Աբրահամյան
Զառանցանք:
Աննամուս
Սա ինչա՞ Ձեզանից չեի սպասում Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter