
Մայիսի 1-ից Երևանում գործարկվելու են 1 նոր արագաչափ և տեսախցիկներ
Շարունակվում են Երևանում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի մայիսի 1-ից գործարկվելու է Երևանի Սարալանջի փողոցում (Սարի թաղ թաղամաս) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է:
Մայիսի 1-ից գործարկվելու են նաև Երևանում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկում (Հյուսիսային պողոտա):
Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը և հորդորում վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել