HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալկիս Ռաֆտիսը կանի հնարավորը, որ պարի ամենամյա միջազգային համաժողովը հաջորդ տարի անցկացվի Երևանում

Այսօր նշվող պարի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի հանրակրթական դպրոցներում քաղաքապետարանի նախաձեռնությամբ մասնագետներն աշակերտներին կսովորեցնեն պարել հայկական ավանդական քոչարի:

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսի հետ:

«Երևանը բազմաթիվ պետական ու մասնավոր պարախմբեր ունի, և մեր սաները, մասնակցելով միջազգային մրցույթներին ու փառատոներին, շատ հաճախ Հայաստան են վերադառնում պատվաբեր մրցանակներով»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Նա ընդգծել է, որ քաղաքապետարանը համագործակցում է պարային տարբեր խմբերի հետ՝ նրանց մշտապես ներգրավելով համաքաղաքային միջոցառումներում:

Ալկիս Ռաֆտիսն ասել է, որ պարի միջազգային օրվան նվիրված երևանյան միջոցառումների կազմակերպչական բարձր մակարդակը արդեն իսկ խոսուն վկայություն են, որ Երևանն իսկապես մշակութային հարուստ ավանդույթներով քաղաք է:

«Ինձ իսկապես հաճելի է գտնվել Ձեր գեղեցիկ քաղաքում և դրան զուգահեռ նաև արձանագրել, որ իսկապես մեծ աշխատանք է տարվել Պարի միջազգային օրը Երևանում ըստ արժանվույն անցկացնելու համար: Այդ ամենն արդեն իսկ հուշում է, որ տոնն իսկապես կվերածվի տոնախմբության»,- ասել է Ալկիս Ռաֆտիսը:

Նա նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որ պարի ամենամյա միջազգային համաժողովը հաջորդ տարի անպայման անցկացվի Երևանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter