
Վաղը «Նաիրիտի» աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ կստանան
«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ցույցից հետո գործարանի աշխատակիցներին ընդունեց նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Աշխատակիցներից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ Հ. Հովհաննիսյանն աշխատողներին խոստացել է, որ վաղը նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձ, 20 օր հետո` երկրորդ աշխատավարձը, իսկ երեք ամիս հետո «Նաիրիտ գործարանը» կաշխատի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել