
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդում լրագրողի գործով ընթացող հետաքննությունից
Ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում:
Ապրիլի 25-ին նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:
Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ Կ.-ն և Աշոտ Պ.-ն, որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել:
«Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը եւ հավելում, որ Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել