HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովնանյան դպրոցի սաները` Մայր Աթոռում

Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի ուղեկցությամբ:

Ողջունելով սաների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Հովնանյան դպրոցի տնօրենությանն ու մանկավարժներին աշակերտներին հնարավորություն ընձեռելու համար այցելելու Հայրենիք, հաղորդակցվելու սրբություններին և ազգային արժեքներին: Վեհափառ Հայրապետը նշեց, որ նման այցերը կարևոր խթան են հանդիսանում ավելի զորացնելու Հայրենիքի նկատմամբ նվիրվածությունը, իսկ հայրենի հողը տեսնելու խանդավառությունը նպաստում է լավագույնս զգալու և գիտակցելու հայրենի երկրի սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին այդ ոգով և գիտակցությամբ ապրել ողջ կյանքի ընթացքում, բարի և արժանավոր զավակներ մեծանալ և ուժ դառնալ Հայրենիքի համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր