25-ամյա երիտասարդը Ախուրյան գետում խեղդվել է
Երեկ`ժամը 16:05-ին, Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում` Ախուրյան գետում, երիտասարդ տղա է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` դին գետից դուրս բերելու համար:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և ջրասուզակներ: Գետից դուրս է բերել 1986 թվականին ծնված Կարեն Ճղրիկյանի դին: Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել