
«Ժողովուրդ». Ալեքսանդր Աֆյանին պաշտոնանկ կանե՞ն
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել: Պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, այն է եղել, որ նա Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը` ապրիլի 9-ին, Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ հանդես է եկել դիտորդի դերում:
Ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին նա ոչ թե ոստիկանության ղեկավարության կողքին է եղել, այլ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ):
Այս պահվածքը դուր չի եկել Վլ. Գասպարյանին: Ինչո՞ւ էիք զատվել Ձեր գործընկերներից. թերթը երեկ` ողջ օրվա ընթացքում, փորձել է այս հարցի պատասխանը ստանալ անձամբ Ա. Աֆյանից, սակայն չի ստացվել: Թերթի հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան:
Լուսանկարը` Առավոտի
Մեկնաբանել