
«Հրապարակ». շուտով բոլորի անուններն էլ կհնչեցնեն
Ռուսաստանյան «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի» հետ համագործակցող «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին թերթը հարցրել է. «Ինչո՞ւ հենց հիմա»` նկատի ունենալով Ռուսաստանի իրավապահների հետաքրքրության շրջանակներում հայտնված հայ բարրձրաստիճան պաշտոնյաների, որոշ տեղեկությունների համաձայն` նաև Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործերը:
Այդ ժամանակ ՀԱԿ-ին առաջարկեցինք, քանի որ շարժումը գնում է մարման, ավազակային բուրգը քանդելու համար օգտվել ու գործի դնել 2006-ին մեր կողմից ստեղծված անչափ ծավալուն արխիվը, որտեղ ներկայացված են բոլոր փաստացի տվյալները կոռումպացված հայ չինովնիկների մասին»:
Հիշեցնենք, որ 2006-ին ստեղծված «Հակակրիմինալ» շարժմանն անդամակցում էին 11 կուսակցություններ: Շարժումը պարբերաբար նիստեր էր անում «Մարիոթ» հյուրանոցում, հայտարարում, որ շուտով հնչեղ անուններ են տրվելու` իրենց «հետևանքներով» հանդերձ, սակայն Հովիկ Աբրահամյանի և Մաքսային նախկին պետ Արմեն Ավետիսյանի անունները հրապարակվելուց, նրանց ունեցվածքի մասին բարձրաձայնելուց հետո «Հակակրիմինալը» դադարեցրեց աշխատանքները, և այսօր նրա կազմում մնացել են միայն «Հայրենիք և պատիվ», «Նոր ժամանակներ» կուսակցությունները:
Ինչո՞ւ այն ժամանակ չհնչեցրեցրիք Քոչարյանի անունը, իսկ հիմա «հնչեցնում եք»` հարցրել է թերթի թղթակիցը Գ. Մարգարյանին;
«Այն ժամանակ էլ էինք պատրաստ հնչեցնել, հիմա միայն Քոչարյանի անուն չէ, որ հնչեցնելու ենք, պահը կգա` կհնչեցնենք նաև գործող նախագահի, Գագիկ Ծառուկյանի, մնացածների անունները ևս»: Իսկ ի՞նչ կոնկրետ «սպասելիքներ» ունեք Քոչարյանի «գործից» և այն էլ` Ռուսաստանում:
«Կալանք է լինելու, բանկային հաշիվների սառեցում, գույքի, հյուրանոցների բռնագրավում, ինչպես եղավ Լուժկովի և ատորինայի դեպքում, ի դեպ, Լուժկովն այստեղ ևս շատ «սև փողեր է ծախսել, դրանց մասին ևս մենք շուտով կխոսենք»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել