HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հետաքննում է լրագրողի վրա հարձակումը

Ապրիլի 23-ին` ժամը 18.35-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե  Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը: 

«Ilur.am» կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կ.-ն  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից 18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հանդիպում, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն  բռունցքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter