
«Հրապարակ». սև փիառ չի լինելու
Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ըստ լավատեղյակների, անցել է մինչ այդ եղած բոլոր հանդիպումների՝ «նախագահ ջան», «Գագիկ, բա ինչո՞ւ ես...» ոգով: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ԲՀԿ աղբյուրները չեն մանրամասնում, տեղեկացնում են, որ «ավագանու ընտրություններում ռուբիկոննն անցնող սև փիառ երկու կողմից էլ չի լինելու, Ծառուկյանին հաջողվել է համոզել, որ «բռնոցի» չի լինի»:
Ինչն էլ ԲՀԿ-ի ձեռքերին ազատություն է տվել, և եթե մինչև այդ ԲՀԿ քարոզիչները տնետուն ակցիայի ժամանակ փողի մասին վախենում էին խոսել, կիրառում էին միայն «ի՞նչ հոգս ունեք հոգալու ձեր տանը» ակցիան, այժմ, այցելելով ընտրողներին, ասում են, որ ընտրությունների օրը փող կստանան. ստույգ չափը չեն նշում: Փողերի տնօրինումը վստահված է ԲՀԿ ավագանու ներկայացուցիչներին: Նախորդ օրը նման մի քարոզիչ էլ այցելել է «Հրապարակի» թղթակցին, ասել՝ ավագանին կզանգի, փողի համար կպայմանավորեք տան ընտրող-անդամների թվով:
ՀՀԿ-ն էլ փողային նախաձեռնությունների մեջ հետ չի մնում:
Մեկնաբանել