
Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների զինուժի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն
Ապրիլի 23-ին Երևանում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը:
Մրցումներն անցկացվում են հետևյալ քաշային կարգերում. մինչև 55 կգ, մինչև 60 կգ, մինչև 74 կգ, մինչև 84 կգ, մինչև 96 կգ, մինչև 120 կգ: Յուրաքանչյուր թիմ կարող է հայտավորել մեկական մասնակից յուրաքանչյուր քաշային կարգում:
Առաջնության հիմնական նպատակներն են ԱՊՀ անդամ-պետությունների զինված ուժերի միջև բարեկամության ամրապնդումն ու համագործակցության զարգացումը ֆիզիկական պատրաստության և սպորտի ոլորտում, առողջ ապրելակերպի քարոզումը ԱՊՀ պետությունների զինված ուժերում, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, զինծառայող-մարզիկների բարձր չափանիշների պատրաստության փորձի փոխանակումը, մասսայական սպորտի զարգացումը անդամ-պետությունների զինված ուժերի զինծառայողների շրջանում, ինչպես նաև նրանց ֆիզիկական պատրաստության և բարոյահոգեբանական կայունության բարձրացումը:
Առաջնությունը կազմակերպվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո: Առաջնության անցկացման ամբողջ ընթացքը կազմակերպում է ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:
Մեկնաբանել