«Մերոնք դրսում». Արթուր Սարկիսովը՝ միակ գոլի հեղինակ
ՀՖՖ-ն շարունակում է ներկայացնել մեր հավաքականի՝ արտերկրում հանդես եկող տղաների մասին տեղեկատվությունը՝ շաբաթվա կտրվածքով: Անցած շաբաթ առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, ով, գրավելով «Մորդովիայի» դարպասը, դարձավ հայ ֆուտբոլիստներից միակ գոլի հեղինակը:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Անժի»-«Դինամո» Մոսկվա՝ 3:3, չի մասնակցել հանդիպմանը:
Ռուսաստանի գավաթ, ¼ եզրափակիչ «Անժի»-«Դինամո» Մոսկվա՝ 1:0, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ Ահանը» հանդիպում չի անցկացրել:
Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե-«Յաբլոնեց»՝ 2:1, փոխարինվել է 90-րդ րոպեին:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, փոխարինվել է 25 րոպեին:
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Սանաթ նաֆտը» հանդիպում չի անցկացրել:
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի գավաթ, ¼ եզրափակիչ, «Շերիֆ»-«Նիստրու» Ատակի` 7:0, խաղացել է 90 րոպե:
Մոլդովայի առաջնություն, «Ռապիդ»-«Շերիֆ»` 0:2, չի մասնակցել հանդիպմանը:
Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Գովեռլա»՝ 2:1, խաղացել է 90 րոպե:
Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Գովեռլա»՝ 2:1, փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինայի առաջնություն, «Դնեպր»-«Շախտյոր»՝ 1:1, խաղացել է 90 րոպե:
Ուկրաինայի Գավաթ, «Շախտյոր»-«Կարպատներ»՝ 2:1, ¼ եզրափակիչ, չի մասնակցել հանդիպմանը:
Արթուր Եդիգարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Գովեռլա»՝ 2:1, փոխարինվել է 76-րդ րոպեին:
Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Կուբան»-«Լոկոմոտիվ»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:
Ռուսաստանի գավաթ, ¼ եզրափակիչ «Զենիթ»-«Կուբան»՝ 0:0, 11մ 4-3, չի մասնակցել հանդիպմանը:
Մարկոս Պիզելլի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Կուբան»-«Լոկոմոտիվ»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:
Ռուսաստանի գավաթ, ¼ եզրափակիչ «Զենիթ»-«Կուբան»՝ 0:0, 11մ 4-3, փոխարինման է դուրս եկել 85-րդ րոպեին:
Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե-«Յաբլոնեց»՝ 2:1, փոխարինվել է 90-րդ րոպեին:
Զավեն Բադոյան, Բելառուսի առաջնություն, «Նեման»-ԲԱՏԷ՝ 2:1, չի մասնակցել հանդիպմանը:
Բելառուսի առաջնություն, ԲԱՏԷ-«Դինամո» Բրեստ՝ 3:2, փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին:
Մասիս Ոսկանյան, Բելգիայի առաջնություն, «Ռոսելար», շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, «Էմմեն»-«Ալմեր Սիթի»` 3:0, փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել