HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում տասնյակ վթարային շենքերի բնակիչներ սպասում են իրենց շենքերի ամրացմանը

Գյումրիում երկրաշարժից անմիջապես հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվեցին, դրանց թվում` նաև պատմաճարտարապետական զգալի արժեք ներկայացնող շենք-շինություններ: Շատ բազմաբնակելիներ էլ ոչնչացվեցին հենց դրանց բնակիչների կողմից, որոնցից շատերը, հավատալով աղետի գոտին երկու տարում վերականգնելու խոստումներին, ակնկալում էին առավել հարմարավետ բնարաններ ստանալ: Սակայն եղան շենքերի բնակիչներ էլ, որոնք ամեն ինչ արեցին և երբեմն էլ դժվարին մաքառումների գնով կարողացան հասնել այն բանին, որ իրենց մասնակի վթարված շենքերը չոչնչացվեն: Նման շենքերից է Գյումրու Խրիմյան Հայրիկ 48 հինգհարկանին, որը մինչև օրս կանգուն է, թեև բազմաթիվ պաշտոնյաներ ձգտել են քանդել այն և տարածքն օտարել: Այդ շենքը գոնե նվազագույն ծախսերով վերականգնելու անհրաժեշտությունը բարձրաձայնելու համար օրերս «Շիրակ կենտրոն» դիմեցին կառույցի նախկին բնակիչները, որոնք 25 տարի շարունակ բնակվելով հարևանությամբ տեղադրված վագոն-տնակներում, շենքին բառիս բուն իմաստով պահակություն են անում: Նրանք պետությունից կամ անհատ բարերարներից ակնկալում են աննշան աջակցություն, որպեսզի կարողանան գումարելով սեփական միջոցները` ամրացնեն, վերականգնեն այն և տեղափոխվեն բնակվելու իրենց երբեմնի լուսավոր և տաք բնակարաններում:

Ավելին, եթե այդ շենքը վերականգնվի և բնակարանները բաշխվեն նախկին բնակիչներին, մոտ 10 բնակարան էլ ազատ կմնա, դրանք հնարավոր կլինի հատկացնել այլ անօթևան ընտանիքների:


«Շիրակ կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter