HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանի մեկուսարանից փախուստի դիմած տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանը ապրիլի 18-ին դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Ովքեր որևէ տեղեկություն ունեն հետախուզվողի գտնվելու վայրի մասին կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Երբ հանցագործ իշխանությունն է հանցագործության մասին հաղորդում, ակամա միտք է ծագում թե սա հերթական պաշտոնական սուտն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter