
Հայկական գորգարուեստի գանձերը. «Մկրեան գորգ»երը պատրաստւում են Հայաստանում
Արմինէ Մինասեան
Նիւ Եորք
Մկրեան Հաստատութիւնը երկար տարիներ զբաղուել են ձեռքով գործուած գորգերի առևտուրով: Առաջին գորգի խանութը բացել են 1976թ. Նիւ Եորքի յայտնի (Fifth Avenue) 5-րդ պողոտայի վրայ, որտեղ մաքրել ու նորոգել են թանկարժէք գորգեր: Մի քանի տարիներ անց յանձինս իրեց ժրաջան ու ճարտար գործավարութեան, յաջողութիւն են ունենում բացել մի ուրիշ խանութ Բրուքլինի (Brooklyn, NY) մէջ, որի վերահսկիչ տնօրէնն է այժմ Թորոս Մկրեանը, ուր ոչ միայն մաքրւում, նորոգւում, ու պահպանւում են գորգերը, այլև յարմարութիւն է ստեղծւում ճիշտ ձևով լւանալ ու չորացնել նուրբ և հնամենի գորգերը: Իսկ Հինգերորդ Պողոտայի խանութը մնում ու ծառայում է մի միայն որպէս զանազան հայկական շքեղ գորգերի ցուցադրութեան սրահ ու ցուցափեղկ:
Նիւ Եորքաբնակ Մկրեան եղբայրները կարճ միջոցում կատարելապէս տիրապետելեն իրենց գործին, փորձառութիւն են ձեռք բերել գորգի հենուածքի, թելերի յատուկ կապերի, բրդի տեսակների ու բնական գոյների մասին, և մտածում են նաև մի քայլ ևս առաջ գնալ ու ընդարձակել իրենց գործը,՝ սկսել գորգագործութեան ծանր աշխատանքին:
Նախ, ըստ ժամանակի պահանջի և հաճախորդների ցանկութեան, փոխում են գորգերի գծագրութիւնն ու զարդանկարները, որի գծագրութեան ու ծաղկազարդերի մէջ մեծ դեր է ունենում նկարչութեան ձիրքով օժտուած Յարութ եղբայրը, և որը 2008թ. Փտերուար 9-ին մեծարուեց «Հայ Գորգ Ընկերութեան» կողմից:
Մի խօսքով, Մկրեանները ամէն մի տեսակի զարդարանք յարմարեցնում են հաճախորդների ճաշակին: Գոհացում են տալիս նրանց ցանկութեան, ստեղծում նորաձև և հին հայկական զարդարանքներով՝ «Մկրեան Յատուկ» հայկական շքեղ կերպարուեստի գծագրութիւններով բարձրորակ գորգերի արտադրութիւն: Եւ ահա այսօր Մկրեանները շարունակում են գործադրել իրենց անգերազանցելի ու ընտիր աշխատանքը՝ ստեղծելով իր տեսակի մէջ ամենալաւ հայկական-հնամեայ գծագրութեան, պատկերների, ժամանակակից ու զանազան բնագաւառների ոճի, հայկական գորգերի արտադրութիւնը որն արտացոլւում է որպէս յատուկ «Մկրեան Րագս» (Մկրեան Գորգ) անունով:
Ըստ միջնադարեան աղբիւրների, Հայաստանը աչքի է ընկել իր բարձրարժէք գորգերով, նոյնիսկ Հայաստանում պեղումների ժամանակ մեր թուարկութիւնից առաջ, IV-III հազարամեակներում գտել են գորգագործութեան գործիքներ: Նաև տեղեկութիւններ հաղորդւում դեռևս VIII-րդ դ. երբ Մարքօ Փոլօն անցել է Հայկական Կիլիկայով և յիշատակում է, որ Սեբաստիա, Կոնիա,Կեսարիա քաղաքներում հայերը և յոյները գործում են աշխարհի ամենալաւ գորգերը:
Նոյնիսկ Ղ. Ալիշանը յայտնաբերել է որ XV-XVI դ.դ. Եւրոպական նկարիչների կտաւներում հանդիպում են հայկական գորգերի նկարների, որ հայերէնում «Կարպետ» բառը գործ է ածւում որպէս հանգուցաւոր գորգի հոմանիշ, մտել է Եւրոպայի ժողովուրդների բառապաշարի մէջ: Հայկական գորգերը բնորոշուել են նաև տոհմի ու վայրի և այլ նշաններով ու զարդարանքով, որն այսօր հայ պատմութեան էջերում մեծ արժէք է ներկայացնում: Մեր նախնիները գորգի միջոցով նամակներ են գրել ու պատմական արժէքներ թագցրել գորգի գործուած ծալքերում: Մինչև օրս էլ գորգը համարւում է կարևոր առտնային անհրաժեշտութիւններից մէկը, ներկայացնում է վերելք, շուք, փառք ու հարստութիւն:
Պրն. Յովհաննէս և Տիկ. Նոյեմի Մկրեանների ծնողները ցեղասպանութիւնից վերապրող ընտանիքների զաւակներն են: Նրանք ծնուել են արևմտահայաստանում՝ ապրել են Լիբանան և Հալէբ: 1946թ. հազարաւոր հայերի հետ ներգաղթել են Հայաստան, ծանօթացել են միմեանց Հայաստանում ու ամուսնացել 1950թուին: Նրանց սիրոյ հարկի տակ ծնուել են երեք տղայ և մէկ աղջիկ՝, Յարութը, Րաֆֆին, Թորոսը և Երանը: 28 տարի Հայաստան ապրելուց յետոյ, 1974թ. հաստատւում են Ամերիկայ, Նիւ Եորք: Բայց նրանք երբէք չեն մոռանում իրենց հայրենի երկիրն ու իրենց արմատները:
Մկրեան երեք եղբայրները հասնում են իրենց երազների իրականացման երբ 2000 թուականին Հայաստանում հիմնադրում են «ՄԿՐԵԱՆ ՐԱԳՍ» (Մկրեան Գորգ)ի հաստատութունը արտադրելով մասնաւորապէս իր տեսակի մէջ յատուկ Մահալ, (Հնամենի-պարսկական նկարների) Ղարաբաղ (Ծաղկազարդ Եւրոպական) և Լօթօս (Իտալացի յայտնի նկարիչ Լօրէնզօ Լօթօյին պատկանող նկարների ոճի) գորգեր:
Սովետական Հայաստանում գործուած գորգերը «Հայ Գորգ» անունն էր կրում, բայց այդ հասարակարգի փլուզումից յետոյ, վերջին տարիներում, այդ բոլորը միանգամից քայքայուեց ու անհետացաւ: Այսօր «Մկրեան» հաստատութիւնը կոչւում է «ՄԿՐԵԱՆ ՐԱԳՍ» առաւել գործունեայ, առաւել կայտառ ու զօրաւոր:
Նիւ Եորքում բնակւող Մկրեան ընտանիքի շնորհիւ Հայաստանում հայկական գորգագործութիւնը նոր ոյժ ու նոր թափ է ստանում: Այսօր Հայաստանի տարածքում 22 «Մկրեան Րագս» գործարաններ են աշխատում, մատակարարում ու նպաստում հազարաւոր հայ գործաւորների ընտանիքներին: Գորգի գործարաններ ունեն նաև Չինաստան, Փաքիստան, Եգիպտոս, Ռումանիա և Թայլանդ:
Բացի Նիւ եորք քաղաքի յայտնի (Ֆիֆթ աւենիւ), 5-րդ պողոտայի գորգի խանութից, նրանք ցուցադրութեան գորգի խանութներ ունեն Սուրիա, Իտալիա, Ֆրանսա, և Գերմանիա: Մկրեանների գորգագործութիւնը յատկապէս ճանաչւում է ծաղկագորգերի վերարտադրման որակեալ ու գերազանց որակի մէջ: Նրանք ժրաջան աշխատութեամբ կարողացել են յաջողեցնել արտադրել բնական ներկ օգտագործելով դաշտի գունագեղ ծաղիկները, որոշ բուսական արմատներ, սոխի, ընկոյզի, նռան և նման բնական ներկեր: Մեծ աշխատանք է տարուել նաև բրդի տեսակների ընտրութեան, մետաքսի և այլ թելերի մշակման, որակի փափկութեան և փայլի նկատմամբ որն, արուել է այնպէս, ինչպէս դարեր առաջ:
Անշուշտ բնական ներկերով ներկուած գորգի թելերի գոյնը տարիների ընթացքում, ոչ միայն չի փոխւում, այլ գնալով աւելի է փայլ ստանում: Մկրեան գորգերը զարդարում են Ամերիկայի Սպիտակ Տունը և մի շարք ականաւոր դերասանների ու մեծահարուստների բնակարանները,Վատիկանը և Եւրոպայի այլ քաղաքներ: Մկրեան գորգերի նմոյշները բազմազան են, ընդհանրապէս նրանք միմեանցից տարբերւում են Հայրենի Երկրի, տեղի, թագաւորութեան, տոհմի և արդի-այժմէական տեսակների որոնք ճանաչւում են իրենց գունային հարուստ երանգների ու զուգադրութեան-խառնուրդի ներդաշնակութեամբ. գեղազարդման մանրամասների ինքնատիպութեամբ, հումքի լաւագոյն յատկութիւններով ու գործուածքի բարձր որակով:
Մկրեանները մի շատ գեղեցիկ և ընդարձակ ցուցափեղկ և գործատեղի ունեն Երևանի 3-րդ մասում Քիմիագործների 9 փողոցի մէջ, որը ազատ է հանրութեան համար: Այնտեղ են ցուցադրւում շատ գեղեցիկ գորգերի տեսակներ, ամէն այցելու ազատ է քննի, զննի, գնի ու վայելի հայի ձեռքով գործուած հայկական ընտիր գորգերը: «Մկրեան Րագս» գործարանը Հայաստանում պահպանում է հայկական գորգ գործելու սովորութիւնը և մատակարարում-ապահովում է հազարաւոր ընտանիքների առօրեան, զարկ է տալիս և նեցուկ հանդիսանում Հայաստանի ներքին տնտեսութեան և մշակոյթին:
2007 թ. Դեկտեմբեր 13-ին «Մկրեան Գորգ»ի Նախագահ Րաֆֆի Մկրեանը, պարգևատրւում է ոսկէ «Պատւոյ Մեդալ»ով ՝ Հայաստանի Պարլամենտի նախագահ Տիգրան Թորոսեանի կողմից որպէս պահապանն հակական դասական-աւանդական տոհմական-գորգերի և Հայաստանի արդիւնաբերութեան զարգացման համար: Հայաստանի պետութիւնը գործակցում է Մկրեանների հետ հայկական գորգագործութեան պահպանումի առումով, անուանելով այն, Հայկական Պատմական Արժևորութիւն, և Կարևորութիւն Հայաստանի մէջ: 20013-ի մօտակայ ամիսների ընթացքում Երևանի մէջ է հիմնադրուելու «ՄԿՐԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ»ը: Յոյսով ենք, որ այսպիսով, կամրապնդուի ու կը պահպանուի հայկական հնամենի պատմա-աւանդութիւնը և ազգային ճանաչումը հայկական գորգ գործելու ասպարէզում:
Այս վերջին տարիներին Մկրեան եղբայրները Հայաստանի մէջ նաև հիմնադրել են մի ուրիշ գործարան, ուր արտադրում են բնակարանների համար յատուկ նախապատրաստուած որմնաշինութիւն և այլ շինարարութեան նիւթեր՝ նորաձև, լաւ և ապահով բնակարանների համար ապահովելով ջերմութիւն ու ապահովութիւն: Գործարանի անունն է «ՄԿՐԵԱՆ ՇԻՆ» վերահսկիչ-նախագահն է Յարութ եղբայրը: Հայաստանի մէջ, Մկրեանները յատուկ ուշադրութիւն են դարձնում իրենց գործաւորների առողջապահական վայրի, գորգ գործելու տեղի և բոլոր համայնքային գործի և միջավայրի պահպանումի նկատմամբ:
Թէ իրենց գործաւորների և թէ' բոլոր հասարակական գորգի միջավայրը համապատասխանում է ամերիկեան չափանիշի՝ առողջ և ապահով գործատեղի: Մկրեան հաստատութիւնը կրթաթոշակով ապահովում է իր գործաւորների զաւակներին ու կատարում ամսական յաւեալ վճարում նրանց առողջապահական ապահովութեան: Մկրեանները իրենց ազգասէր ու ազգանուէր գործունէութեամբ օժանդակում ու աշխատակցում են մի շարք մարդասիրական կազմակերպութիւնների հետ:
Նորանոր վերելք ու յաջողութիւններ ենք ցանկանում «Մկրեան Գորգ»ի հաստատութեան:
Նիւ Եորք, Փետ.
2013թ.
Մեկնաբանել