
Կանցկացվի Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնություն
Մայիսի 11-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ-ն, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ կազմակերպում են Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնություն:
Առաջնությանը կարող են մասնակցել մինչև 35 տարեկան գիտաշխատողները, դասախոսներ, լաբորանտները, ասպիրանտները և երիտասարդական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Մրցաշարն ունի սիրողական բնույթ և նախատեսված չէ պրոֆեսիոնալ շախմատիստների համար: Մասնակցությունը առաջնությանը անվճար է: Առաջնությունը անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 7 փուլով: Մեկ պարտիայի համար յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 10 րոպե ժամանակ՝ յուրաքանչյուր քայլին ավելացվելով լրացուցիչ 5 վայրկյան: Հաղթողները կարժանան պարգևների և պատվոգրերի:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն տեղեկացնում է, որ առաջնությանը մասնակցելու համար պետք է լրացնել գրանցման առցանց թերթիկը:
Մեկնաբանել