
«Չորրորդ ինքնիշխանություն». չեն կշտանում
Թերթի խմբագրությունը երեկ ահազանգ է ստացել այն մասին, որ Արտաշատ-Երևան ավտոբուսների ուղեվարձը թանկացել է, և ավտոբուսները ուղևորներին տեղափոխում են երթուղային տաքսիների գներով: Ինչպես պարզվեց` որոշ մասնավոր ավտոբուսներ ուղեվարձը դարձրել են 250 դրամ` 200-ի փոխարեն:
Թերթի տեղեկություններով` «թանկաբազար» ավտոբուսները պատկանում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նրա եղբորորդուն` Արտաշատ-Երևան երթուղային տաքսիների գծատեր, ոստիկանության Արարատի ռեգիոնալ վարչության պետ Արսեն Աբրահամյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել