
«Հրապարակ». Տիգրան Սարգսյանը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել յուղոտ ստորաբաժանումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է նախարարություններին զրկել բոլոր լծակներից` նրանց թողնելով միայն օրենք գրելու գործառույթը: Այս օրերին կառավարությունում քննարկվում է մի նախագիծ, ըստ որի` տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ գործող տեսչական մարմինները մեկտեղվելու են մի նոր մարմնում, որը գործելու է կառավարությանն առընթեր:
Ակնհայտ է, որ այսպիսով Տիգրան Սարգսյանը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել բոլոր գերատեսչությունների յուղոտ ստորաբաժանումները և կոռուպցիոն ռիսկերի ծանրաձողը տեղափոխել կառավարություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել