
«Հայկական ժամանակ». եղանակը բերքի վրա չի ազդի
Ինչպես եւ կանխատեսել էր ԱԻՆ Հայպետհիդրոմետը, երեկվանից հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ անկում արձանագրվեց: Օրվա վերջում արդեն Վանաձորում սկսել էր ձյուն տեղալ: Այս օրերին մի շարք մարզերում սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան, ինչը մրգատու ծառերի ցրտահարման վտանգ է պարունակում:
Եվ, այնուամենայնիվ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ եղանակային այս տատանումը մեծ հաշվով չի ազդի մրգի բերքի եւ դրանց գանյին քաղաքականության վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել