
Ժողովրդի սպասելիքները պետք է լինեն չափավոր. Շ. Խաթլամաջյան
«Ի՞նչ ունենք քաղաքական ուժերից բացի: Տնտեսություն էլ չունենք: Ինչ ունենք, քաղաքական ուժ է, և այդ քաղաքական ուժերն ինչ ունեն, դա էլ ցույց են տալիս»,- ասում է քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը: Նրա դիտարկմամբ, քաղաքական տեխնոլոգիաներ թույլ են տալիս լավ ձևակերպումներ գտնել, իրավիճակներ ստեղծել և գրավել ժողովրդի մի մասին:
Նոր տիպի կուսակցություն, ըստ քաղաքագետի, առաջիկա կես կամ մեկ տարում, ինչպես և ամբողջ աշխարհում, Հայաստանում չի ստեղծվի, այդ պատճառով սպասելիքները պետք է լինեն չափավոր, իսկ ժողովուրդը պետք է հասկանա, որ հրաշագործություն չի լինելու:
Օլիգարխիկ համակարգ եղել է նաև զարգացած երկրներում: Շ. Խաթլամաջյանի խոսքերով, նման բան չկա այն երկրներում, որտեղ օրենքի գերակայություն է: Իսկ դրան հասնելու համար այդ երկրները ճանապարհ են անցել:
«Եթե մեր հասարակությունը հասկանա, որ հրաշքներ չեն լինելու, չեն լինի նաև ամբիցիոզ և ժողովրդին մանիպուլիացիայի ենթարկող քաղաքական կուսակցություններ: Հիմա շատ քաղաքական ուժեր հիմվնում են այդ ռոմանտիկ սպասելիքների վրա: Այն, ինչ եղավ այս անգամ, դաստիարակչական ազդեցություն ուներ. ժողովորդը հասկացավ, որ այնքան հեշտ չէ, ինչպես պատկերացնում էին: Իսկ քաղաքական գործիչը ուզում է հեշտ ձևով պատկերացնել: Այդպես ավելի հեշտ է էլեկտորատ հավաքելը: Հաճելի բանը հաճելի է լսել»,- ասաց Շուշան Խաթլամաջյանը հետընտրական Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին ասուլիսի ժամանակ:
Մեկնաբանել