
«Հրապարակ». բարեւ-բարլուս չեն տվել
Մհեր Սեդրակյանի դստեր հարսանյաց հանդեսին ներկա են եղել եւ Սերժ Սարգսյանը, եւ Գագիկ Ծառուկյանը: Նրանք նստած են եղել կողք-կողքի սեղաններին` մոտ երկու-երեք մետր հեռավորությամբ, սակայն բարեւ-բարլուս չեն տվել:
Գագիկ Ծառուկյանի սեղանի շուրջ նստելու եկած ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ջերմ բարեւել, ողջագուրվել են: Արմեն Երիցյանը, դեռ չնստած, ասել է. «Գագո, դե հիմա բարձր ասա` թող բոլորը լսեն, թե ում ես ընտրելու քաղաքապետի ընտրություններում»:
«Քեզ, իհարկե, քեզ»,- բարձրաձայն ու ժպտալով ասել է Ծառուկյանը:
«Երիցյանն էլ Ծառուկյանի զորավարն է»,- կատակել են կողքի սեղանից: Ի դեպ, Արմեն Երիցյանն իր օրերում եղել է ոստիկանության բարձրաստիճան սպա, իսկ Ծառուկյանը` «օպեր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել