HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հենրիխ Մխիթարյանը կրկնում է Ուկրաինայի ռեկորդը, Յուրա Մովսիսյանը շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը

Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստներն են Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով, գրավելով «Զարյայի» դարպասը, կրկնեց Ուկրաինայի բոլոր ժամանակների արդյունավետության ռեկորդը, և Յուրա Մովսիսյանը, ով, գրավելով «Ամկարի» դարպասը, շարունակում է գլխավորել Ռուսաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա -«ԲԿՄԱ»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Պերսեպոլիս»՝ 1:1, խաղացել է 90 րոպե:

Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, «Տեպլիցե»-«Դինամո» Չեշկե Բուդեյովիցե՝ 4:0, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Ժետիսու»՝ 1:1, խաղացել է 90 րոպե:

Վալերի Ալեքսանյան,  Իրանի առաջնություն, «Սանաթ նաֆտ»-«Ռահ ահան»` 1:0, փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին:

Լևոն ՀայրապետյանԼեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Շերիֆ»-«Միլսամի»` 1:2, խաղացել է 90 րոպե:

Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Արսենալ»-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 0:2, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ ՂազարյանՈւկրաինայի առաջնություն, «Արսենալ»-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 0:2, չի մասնակցել հանդիպմանը:

Հենրիխ ՄխիթարյանՈւկրաինայի առաջնություն, «Շախտյոր»-«Զարյա»՝ 3:0,  խաղացել է 90 րոպե, դարձել է 1 գոլի հեղինակ:

Արթուր ԵդիգարյանՈւկրաինայի առաջնություն, «Գովեռլա» Ուժգորոդ»-«Մետալուրգ» Զապորոժյե՝ 2:0, փոխարինման է մտել 62-րդ րոպեին:

Արաս ՕզբիլիզՌուսաստանի Պրեմիեր լիգա, «Թերեք»-«Կուբան» Կրասնոդար՝ 2:2, փոխարինվել է 79-րդ րոպեին:

Մարկոս ՊիզելլիՌուսաստանի Պրեմիեր լիգա, «Թերեք»-«Կուբան» Կրասնոդար՝ 2:2, փոխարինման է մտել է 79-րդ րոպեին:

Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Տեպլիցե»-«Դինամո» Չեշկե Բուդեյովիցե՝ 4:0, փոխարինման է դուրս եկել 55-րդ րոպեին:

Զավեն Բադոյան, Բելառուսի առաջնություն, «ԲԱՏԷ»-«Բելշինա»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:

Մասիս ՈսկանյանԲելգիայի առաջնություն, «Ռոսելար», շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, շարունակում է ապաքինվել վնասվածքից :

Յուրա ՄովսիսյանՌուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ» Մոսկվա-«Ամկար»՝ 2:0, դարձել է 1 գոլի հեղինակ, փոխարինվել է 78-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Վոլգա» Նիժնի Նովգորոդ- «Անժի»՝ 0:3, փոխարինման է մտել 59-րդ րոպեին:

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Խիմկի»-«Ուրալ» հանդիպումը կկայանա այսօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter