HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնությունը

Գիտակների հայկական ասոցիացիան հայտնում է, որ ապրիլի 14-ին Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնությունը, որը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚», «Բրեյն-Ռինգ» և «Քո խաղը» մրցափուլերից։ Առաջնությունն անցկացնում էր Գիտակների հայկական ասոցիացիան՝   ՀՀ կրթության և գիտության նախարարության և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ։

Առաջնության  հաղթող ճանաչվեց երևանյան «Բրեյն Քիլերզ-Ֆոտոն» , որն իր վստահ խաղի շնորհիվ շրջանցեց բոլոր մրցակիցներին և նվաճեց ուղեգիր մայիսին  Բելառուսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։  

Մյուս ուղեգիրը նվաճեց  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցափուլում երկրորդ տեղը գրաված, մայրաքաղաքը  ներկայացնող «Anonymous»-ը, իսկ մրցանակային երրորդ տեղը լրացուցիչ մրցափուլի արդյունքում բաժին հասավ «ԵՊՀՔ»-ին, չորրորդում Ստեփանակերտի «Ֆենիքս» թիմն էր:  

Ինչպես նշեց առաջնության խաղավար,  Բելառուսի Գիտակների լիգայի նախագահ Պավել Զաբավսկին, մասնակից թիմերի բարձր խաղամակարդակը  թույլ է տալիս ենթադրել, որ հայկական թիմերը կարող են հանգիստ ձեռնոց նետել իրենց արտասահմանյան մրցակիցներին: 

Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունը և Արցախը ներկայացնող 27 դպրոցական թիմեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter