HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկությունը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության կապակցությամբ, ըստ որի հայկական զինված ուժերի կրակից Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակի հետևանքով Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն. օրինակ, միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից 5 անգամ:

Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջև անհանդուրժողականության հետևանք: Եթե ադրբեջանական կողմը այլ փաստարկ ունի, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter