HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդները բարեկարգում են Խոջիվանքի պանթեոնը

Ապրիլի 13-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում:

Առավոտից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ և կենտրոնի աշխատակիցներ Վալերի Բադալյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի մասնակցությամբ հինգ տասնյակից ավելի երիտասարդ աղջիկներ ու տղաներ մաքրազարդեցին և բարեկարգեցին «Մեծաց մեծերի» պանթեոնի տարածքը, հեռացրեցին ծառերի չորացած ճյուղերը, փխրեցրին հողը՝ նախապատրաստելով ծաղիկների տնկարկման համար:

Շաբաթօրյակին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանի սպորտի և երիտասարդության գործերով նախարարության երիտասարդ կամավորները:

«Հայարտուն» կենտրոնի երիտասարդական թևի առաջարկությամբ որոշվեց նման շաբաթօրյակները դարձնել շարունակական:

Վիրահայոց թեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter