HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կտեղադրվի ընթերցողի բրոնզաձույլ և ինտերակտիվ քանդակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցով եղել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող գեղարվեստի կոմբինատում: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է կոմբինատով, ծանոթացել արտադրության պայմաններին:

Տարիների պարապուրդից հետո շուրջ մեկ տարի առաջ վերաբացված, հանրապետության միակ գեղարվեստի կոմբինատում են ժամանակին ստեղծվել մայրաքաղաքի խորհրդանիշը դարձած մի շարք արձաններ ու քանդակներ, այդ թվում՝ Մայր Հայաստանի, Սասունցի Դավթի, Ալեքսանդր Թամանյանի, Մարտիրոս Սարյանի, նաև վերջերս բացված Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը:

Տարոն Մարգարյանը հետևել է նաև Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ քանդակագործ Արման Դավթյանի (Նուռի) հեղինակած ընթերցողի բրոնզաձույլ քանդակի ձուլման աշխատանքներին: Այն նախատեսվում է տեղադրել Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ:

Տարոն Մարգարյանին ներկայացնելով քանդակի ստեղծման ընթացիկ աշխատանքները' արվեստագետը նշել է, որ 2,5 մետր բարձրությամբ բրոնզե կոմպոզիցիան կազմված է լինելու գրքերից և լուսամփոփից, իսկ գլխավոր հերոսը՝ ընթերցողը, քաղաքացին է լինելու, ով հնարավորություն կունենա ցանկության դեպքում ազատ նստել քանդակի վրա և ընթերցանությամբ զբաղվել:

Ինտերակտիվ քանդակը հնարավորություն կտա նաև ստեղծագործության հարակից տարածքից անվճար ինտերնետային կապի միջոցով մուտք գործել քանդակի անունը կրող համապատասխան կայքէջ:

Տարոն Մարգարյանը կարծիք է հայտնել, որ կարճ ժամանակ անց քանդակն ու նրա հարակից տարածքը կդառնան երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրված անկյուններից մեկը:

Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև կոմբինատի բակում առաջիկայում կազմակերպվելիք սիմպոզիումի աշխատանքներին, որոնց շրջանակում ստեղծվելիք գործերը տեղ կգտնեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այգիներում ու պուրակներում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր