HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության նախարարն այցելեց Սիսակյան 3

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակին տեղում ծանոթանալու  նպատակով ապրիլի 11-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այցելեց վերոնշյալ շենք:

Նախարար Թադեւոսյանը հանդիպեց շենքի բնակիչներին, որոնք մանրամասն ներկայացրեցին ոչ միայն շենքի վթարային վիճակը, այլ նաեւ ջրերի արտահոսքի հետեւանքով առաջացած սանհանգույցի, տանիքի, նկուղի  հետ կապված խնդիրները:

Խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելու եւ նշյալ հանրակացարանում բնակվող ընտանիքներին անվտանգ բնակելի տարածքի վերաբերյալ հնարավոր լուծումներ առաջարկելու նպատակով` պարոն Թադեւոսյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով:

Հիշեցնենք, որ այս խնդրի վերաբերյալ նախորդ օրը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Դեռեւս 2007 թվականի «ՀայՍեյսմՇինի» եզրակացությամբ  շենքի  վթարայնությունը դասվել է 4-րդ աստիճանի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter