HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հո կառավարության անդամները չե՞ն վիրավորվում, որ պաշտոնակատար են ներկայացվում»

Այս պահին Ազգային ժողովում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների գրավոր եւ բանավոր հարցերին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին ներկայացնելիս նշում է «նախարարի պաշտոնակատար» ու ինքն իր ասածից սկսում է ծիծաղել:

Հիշեցնենք, Սահմանադրության համաձայն, երեկ կառարությունը ողջ կազմով հրաժարական է տվել եւ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրանք որպես պաշտոնակատարներ կշարունակեն պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

ԱԺ նախագահը նախ սփյուռքի նախարարի պաշտոնակարատ Հրանուշ Հակոբյանից ճշտեց «հո կառավարության անդամները չե՞ն վիրավորվում, որ պաշտոնակատար են ներկայացվում»:

«Ոչ, պարոն Աբրահամյան, դա Սահմանադրությունով է»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Իսկ Արմեն Գեւորգյանին ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանը ճշտեց. «Հիմա մենակ նախարարի պաշտոնակատա՞ր եք, թե՞ փոխվարչապետի էլ»:

«Երկուսն էլ»,- ասաց Արմեն Գեւորգյանը, ինչը բուռն ծիծաղ առաջացրեց Հովիկ Աբրահամյանի մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter