HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շուշան Պետրոսյանը մարդու իրավունքների պաշտպանին գցեց անհարմար դրության մեջ

Մարդու իրավունքների պաշտպանի 2012 թ. զեկույցի քննարկման ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին «մշակույթի ամենաանպաշտպան ոլորտի` կերպարվեստի» վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Ըստ նրա` կերպարվեստը եւ երգարվեստը ներառված չեն ՄԻՊ զեկույցներում: Շուշան Պետրոսյանը, բերելով մի քանի փաստեր, նշեց, որ ՄԻՊ-ը պետք է շտապ ուսումնասիրի ոլորտը:

«Կիրառությունից վերացել է արվեստանոց բառը: Արվեստանոցները կցվել են հասարակական նշանակության տարածքներին եւ հավասարապես հարկվում են կազինոների եւ խանութների չափով` գումարած կոմունալ ծախսերը: Խոսքը վերաբերում է նկարիչներին, որոնք գտնվում են ծանր պայմաններում: Ով հնարավորություն ունի, սեփականաշնորհում է տարածքը եւ բնակարանների հարկերի չափով վճարումներ անում»,- նշեց Շուշան Պետրոսյանը:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որ նման վերաբերմունք ունի կերպարվեստի եւ նկարիչների նկատմամբ:

Ինչ վերաբերում է երգարվեստին, ապա Շուշան Պետրոսյանի ասելով, երբ տարիներ առաջ կենդանի հնչողության մասին օրենք է ընդունվել, դա իրեն ուրախացրել է, քանի որ ոլորտը զգալի մաքրվել է: Սակայն` դրանով պաշտպանվել են հանդիսատեսի իրավունքները, իսկ կատարողի իրավունքները պաշտպանված չեն:

Պատգամավորի խոսքերով` բեմի վրա կան պարտադիր գործոններ, որոնք ապահովում են լավ հնչողություն, սակայն եղել են համերգներ, երբ ինքը երգել է Տրոցկու ժամանակաշրջանի բարձրախոսներով:

«Ես այս հարցը բարձրացնում եմ առանց վախի, որովհետեւ կենդանի երգողներից եմ, բայց սա շատ կարեւոր վերաբերմունք է արտիստների նկատմամբ եւ ոտնահարում է մեր իրավունքները»,- նշեց Շուշան Պետրոսյանը:

Պատգամավորի երրորդ հարցը վերաբերում էր Քարվաճառի 3840 մ բարձրության վրա գտնվող դիրքերին, որոնք պահում են զինվորները: Ըստ պատգամավորի` ձմռանը ճանապարհներն անանցանելի են լինում, քանի որ մոտ 2 մ ձյուն է լինում, եւ «երիտասարդ մանչուկները», 60 կգ ծանրության բեռը կրելով, բարձրացնում են վերեւ:

«Զինվորական ծառայությունից արձակված անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության տեսանկյունից ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է Քարվաճառում երկամյա ծառայությունից հետո զինվորներին ապահովել գոնե մեկամսյա անվճար բուժօգնությամբ, որովհետեւ երիկամների, հիպերտոնիայի եւ ողնաշարի հետեւանքներ են ունենում»,- ՄԻՊ-ին դիմեց Շուշան Պետրոսյանը:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ պատգամավորի հարցերն իրեն դրեցին անհարմար դրության մեջ, քանի որ «աշակերտի նման պետք է ընդունենք բոլոր այն քննադատությունը, երբ չենք կարողացել տեղեկատվությունը բացահայտել»:

«Ինձ համար քննադատությունը ցավոտ է այն առումով, որ մենք չենք պատկերացրել այդ ոլորտը: Ձեր բարձրացրած երեք խնդիրներն էլ նոր էին մեզ համար: Ես պետք է կարողանայի այնպես անել, որ միայն ես կարողանայի տեղեկություն տալ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներով: Բայց հիմա այնպես է ստացվում, որ ես եմ Ձեզնից ծանոթանում որոշակի խնդիրների մասին»,- նշեց մարդու իրավունքների պաշտպանը:

Նա պատգամավորին հավաստիացրեց, թե բարձրացված հարցերն ընդունվեցին ի գիտություն, եւ արագ արձագանք կլինի:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենց տեղեկություններ չեն հասել այդ իսկ պատճառով դրանց չեն տիրապետում, եւ խնդրեց՝ եթե նման տեղեկություններ լինում են, դիմեն ՄԻՊ գրասենյակ:

«Հրավիրում եմ Ձեր գրասենյակից որեւէ մեկին ինձ հետ մեկամսյա շրջագայության սահմանով, շատ խնդիրների կծանոթանան»,-արձագանքեց Շուշան Պետրոսյանը:

Մեկնաբանություններ (8)

sam
joxovrdi hogs@ toxats parap banerov eq zbaxvum, avelatsnem naev ays lratvamijots@ inchu chi tpum gratsners , erevi dur@ chi galis?
Մանե
Եթե այս կարգի շոուներ սարքում է պատգամավոր նշանակվածը, նշանակում է նաև կա այս շոուի և պահանջարկը և սպառումը` դեգրատացիայի ճանապարհի կեսն անցած երկրում
aram
This might have been the best theatrical performance by Shooshan Petrossian.
HAYG
SHUSHAN KO ENCHIN E PEKQ QAXAQAKANUTYUN@ ERQUM ES ERKI ELI AZGAIN JOXOV@ ZPAXMUNGI TEX CHI CHES AMAJUM BOLOR@ KEZ CER EN ARNUM,GKA JAMANAK U DU GIMANAS VOR MEC SXAL ES AREL A.J HAYTNVELUC.
A_LN
As a woman, I am always happy to see women in leadership positions, but unfortunately our Armenian women in politics embarrass me. They are bad examples for women, and its sad that our country promotes that type of women
ARMENUHI
ԴՈՒՔ ՈՐ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՍ ՈՐՊԵՍ Բոբո- թխած թխած ՈԻՆԵՆՔ ԵԴՊԻՍԻ Շուշան Պետրոսյան պատգամավոր նշանակվածը
LILIY-lil
ՔՐԵԱ-ՕԼԻԳԱՐԽԻԿ մի կլանային խումբ գաղջ մթնոլորտ Շուշան Պետրոսյան
HOVO
SHUSHANI TEX@ ARVESTUM E VOCH TE ...............................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter