Պատգամավորները դժգոհում են. ՄԻՊ երկու տարբեր զեկույցները քննարկվում են իրար հետեւից
Ազգային ժողովում քննարկվում են մարդու իրավունքների պաշտպանի 2011 եւ 2012 թվականների տարեկան զեկույցները: Պատգամավորները դժգոհում են, որ զեկույցների քննարկումները ձեւական բնույթ են կրում, քանի որ իրար հետեւից ներկայացվում է երկու տարբեր զեկույց, եւ դրանք համեմատելու հնարավորություն չեն ունենում:
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը նույնպես դժգոհեց, թե «արվում է զեկույց զեկույցի համար»: Ըստ պատգամավորի՝ նույնիսկ 30 րոպեի ընդմիջում չի արվում, որպեսզի կարողանան 2011 եւ 2012 թվականների զեկույների միջեւ տարբերություն գտնեն:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղվեր հենց Ազգային ժողովին:
«Այս հարցը երեւի ես պետք է բարձրաձայնեի, թե ինչու է զեկույցը լսվում մեկը մյուսի հետեւից` ինչ-որ մասով ձեւական կողմեր պահպանելով: Մեկ տարի մամուլում անընդհատ բարձրաձայնել եմ եւ մտահոգություն եմ հայտնել, թե ինչու չի լսվում իմ 2011 թ. զեկույցը: Բայց կար օբյեկտիվ բացատրություն, որ անցյալ տարի խորհրդարանական ընտրություններն էին»,- ավելացրեց Կարեն Անդրեասյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել