
«Հայկական ժամանակ». ռուսները ցավակցել են
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ մամուլի հաղորդագրություն է տարածել, որով իր ցավակցությունն է հայտնել Շիրակի մարզում ապրիլի 7-ին տեղի ունեցած պայթյունին զոհ գնացած երկու երեխաների հարազատներին:
Պայթյունը տեղի էր ունեցել ռուսական ռազմաբազային պատկանող հրաձգարանում, որը ակնհայտորեն ցանկապատված չէ, եւ անվտանգության պահանջները պահպանված չեն: Եվ այդ պայմաններում ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը երեկվա դրությամբ նույնիսկ ցավակցություն չէր հղել երեխաների ընտանիքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել