
«Ժողովուրդ». երդմնակալության «ուղիղ եթերը» մոնտաժված էր
Հեռուստաընկերությունները երեկ «ուղիղ եթերով» ցուցադրում էին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության կադրերը: Սակայն, ինչպես պարզել է թերթը, «ուղիղ եթերով» հեռարձակվել է միայն Մարզահամերգային համալիրում տեղի ունեցողը: Իսկ Սարգսյանի՝ ՄՀՀ գնալը, Մատենադարանից Վահամոր Ավետարանը, ՍԴ-ից՝ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը վերցնելն ու երդմնակալությն համար ԱԺ հատուկ նիստին տանելը եւ այլն, նախապես նկարահանել էին՝ դեռ շաբաթ օրը: Իսկ երեկ լավ մոնտաժելուց հետո պարզապես ի ցույց են դրել հանրությանը: Ընդ որում՝ մոտնաժված էին նաեւ ուղղաթիռից նկարահանված կադրերը. մանավանդ որ երեկ օդում այդպես էլ որեւէ ուղղաթիռ չի երեւացել: Փաստորեն, Ս. Սարգսյանի ռեժիմը մարդկանց խաբում է անգամ ամենապարզ հարցերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել