
«Ժողովուրդ». Օսկանյանը շատ լուրջ փաստաթղթեր է հրապարակելու Տարոն Մարգարյանի գործունեության վերաբերյալ
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը, թերթի տեղեկություններով, իր նախընտրական քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարկմամբ:
Ըստ թերթի աղբյուրների` դրանք վերաբերում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջին տարիների գործունեությանը. Օսկանյանը կբացահայտի, թե ֆինանսական միջոցների ինչպիսի օգտագործմամբ է Մարգարյանը մինչ օրս «լավ» Երևան «կառուցել»:
Այս հարցում ԲՀԿ-ին օգնել են նաև Երևանի ավագանու անդամները, որոնք թեև հիմնականում Մարգարյանի որոշումները դակողի դերում են հանդես եկել, այնուամենայնիվ հետաքրքիր փաստաթղթեր ձեռք բերելու հարմար առիթը բաց չեն թողել:
Թերթը փորձել է ստացած լուրի իսկությունը պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանից, սակայն նա երկար մտածելուց հետո ասել է. «Այն, ինչ ասում եք, շատ հեռու է իրականությունից»:
Մեկնաբանել