
«Հայկական ժամանակ». չինացիները փոշմանեցի՞ն
Անցած տարվա փետրվարին հայտարարվեց Հայաստանում երկաթի երեք խոշոր հանքավայրի շահագործման մեկնարկի մասին:
Ըստ այդմ` Չինական «Ֆորչուն օյլ» ընկերությունը պետք է 500 միլիոն դոլար ներդներ հանքի շահագործման համար:
Երեկ սակայն, լրատվական կայքերը տեղեկություններ հաղորդեցին, որ չինացիները փոշմանել են և հեռանում են Հայաստանից: Այս տեղեկությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում չհաստատեցին և չհերքեցին:
Նշենք, որ չինացիները կանխիկ 24 միլիոն դոլարով գնել էին հանքի շահագոիծման իրավունքին տիրապետող մի ընկերության բաժնետոմսերի մի մասը: 300 դոլար կանոնադրական կապիտալով այս ընկերությունը գրանցված է օֆշորներում և պատկանում է քաջ հայտնի Վարդան Այվազյանի որդուն և Տիգրան Արզաքանցյանին: Մանրամասներն առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել