HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անհայտ քաղաքացին կվճարի ազատամարտիկի մոր վիրահատության գումարը. պետական մարմինները լռում են

«Հետքը» երեկ անդրադարձել էր արցախյան ազատամարտի 500 մահապարտներից մեկի` ազատամարտիկ Աղասի Կարապետյանի 77-ամյա մոր խնդրին:

Աղասի Կարապետյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ իրեն անհայտ մի քաղաքացի պատրաստակամություն է հայտնել վճարել 635 հազար դրամը, եւ վաղը այդ գումարը մուտք կարվի հիվանդանոցի հաշվեհամարին:

«Անկեղծ եմ ասում, չեմ ճանաչում, թե ով է այդ գումարը տվել: Բայց ի սրտե շնորհակալ եմ նրան եւ այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չգտնվեցին եւ իրենց աջակցությունը հայտնեցին»,-ասաց Աղասին:

Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը թե կառավարությունից, թե պետական այլ մարմիններից արձագանք չի եղել:

Հիշեցնենք, որ  2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ազատամարտիկի մոր` Խանում Կարապետյանի  առողջական վիճակը վատացել է եւ հանպատրաստի, շտապօգնության ավտոմեքենայով նրան հասցրել են Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները պահանջել են վճարում կատարել, քանի որ անհապաղ պետք է կորոնոգրաֆիա եւ ստենդավորում արվեր: Աղասին պատմել էր, որ այդ պահին չի կարողացել վճարում անել, իսկ այդ վիճակով չէր կարող մորը տուն տանել, ուստի խնդրել է իր ստորագրությունը տալ, որով պարտավորվում է հետագայում վճարել պահանջված գումարը:

Հետագայում մի կերպ 400 հազար դրամը վճարել  են, իսկ մնացած 635 հազար դրամն առ այսօր չեն կարողացել վճարել, եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը արդեն դիմել է դատարան` Խանում Կարապետյանից պահանջելով գումարի մնացած մասի վճարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter