HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեւանի ավագանու ընտրություններ. ո՞ր կուսակցությունն է ամենահարուստը

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերը, որը ներառում է 2012թ. հունվարի 1-ից այս տարվա հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը:  

Ըստ հայտարարագրերի`գույքով եւ ֆինանսական միջոցներով առաջատար է Հանրապետական կուսակցությունը: Թեեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր անձնական ունեցվածքով խորհրդարանում բացարձակ առաջատարն է, սակայն իր ղեկավարած կուսակցությունը կարողություններով հետ է մնում ՀՀԿ-ից:

Ըստ հայտարարագրի` Հանրապետական կուսակցությունը, հանրապետության ամբողջ տարածքում ունի 58 միավոր անշարժ գույք, որից 47-ը կուսակցությանը պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, մեկը` ընդհանուր բաժնային սեփականություն է, իսկ մնացածը` վարձակալություն:

ՀՀԿ-ին միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է նաեւ 8 ավտոմեքենա` 1 հատ «Նիսսան Պատֆայնդեր», 2 հատ «ԳԱԶ 3110», 1 հատ «ՈւԱԶ  31512», 2 հատ «ՎԱԶ 21074», 1 հատ «ՎաԱԶ 2121» եւ 1 հատ «ՎԱԶ 21213» մակնիշի:

ՀՀԿ-ն ունի 39 մլն 843 հազար 822 դրամ: Իսկ եկամուտները գոյացել են` 364 մլն 539 հազար 760 դրամ անդամավճարներից եւ նվիրատվություններից, 29 մլն 530 հազար 400 դրամ` պետբյուջեից տրվող ֆինանսավորումից, մոտ 13 մլն դրամ` վարձակալության վճարներից, մոտ 8 մլն դրամ էլ` այլ եկամուտներից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է 53 անշարժ գույք, որից ոչ մեկը կուսակցության սեփականությունը չէ: Դրանցից 52-ը ԲՀԿ-ն տիրապետում է անհատույց օգտագործման իրավունքով, իսկ  մեկը` վարձակալության:

Պարզվում է, կուսակցությունը չունի ավտոմքեանա:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ԲՀԿ-ն ունի մոտ 8 մլն 933 հազար դրամ, իսկ եկամուտները գոյացել են պետական բյուջեից ստացած ֆինանսավորումից` 17 մլն 511 հազար դրամ, կոսակցության անդամների վճարած անդամավճարներից` 14 մլն 397 հազար, ինչպես նաեւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվին տոկոսների կուտակումից` 68 հազար 772 դրամ:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մեջ ներառված են 4 քաղաքական ուժեր: Դրանցից «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն եկամուտները` 30 մլն 53 հազար դրամ, որից 25 մլն 666 հազար դրամը ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններն են, իսկ 4 մլն 387 հազարը` պետբյուջեից ստացած ֆինանսավորումը:

Ըստ հայտարարագրի` «Ժառանգությունը» ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք չունի, դրամական միջոցներ եւս չկան:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը նույնպես որեւէ գույք կամ դրամական միջոց չունի, իսկ եկամուտները շատ համեստ են` 290 հազար դրամը` անդամավճարներից ստացած միջոցներն են, իսկ 250 հազար դրամը` նվիրատվությունը:

Իսկ «Ժողովրդավարական ուղի» եւ «Շրջադարձ» կուսակցությունները ոչինչ չունեն, այդ թվում` եկամուտներ:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարագրել է 297.04 քմ մակերեսով մեկ անշարժ գույք, իսկ դրամական միջոցները կազմում են 2 մլն 162 հազար 800 դրամ:

Նորաստեղծ կուսակցության եկամուտը, որը կազմում է 5 մլն 259 հազար 700 դրամ, գոյացել է անդամավճարներից, նվիրատվությունից եւ պետբյուջեից ստացած ֆինանսավորումից:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող 35 միավոր անշարժ գույք, ինչպես նաեւ 2 մլն 91 հազար 490 դրամ:

Կուսակցությունը որեւէ եկամուտ չի ստացել մեկ տարվա ընթացքում:

«Օրինաց երկիր» կուսակցությունն ունի ընդամենը մեկ շենք` 765. 2քմ մակերեսով, ինչպես նաեւ 2 ավտոմեքենա` «Օպել Վեկտրա V» եւ «Վազ 2107» մակնիշի:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա կուսակցությունն ունի 1 մլն 36 հազար դրամ, իսկ եկամուտները գոյացել են պետբյուջեից ստացած 4 մլն 633 հազար 400 դրամ ֆինանսավորումից եւ կուսակցության անդամների տվիրատվություններից, որը կազմում ` 8 մլն 650 հազար դրամ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter