HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը հորդորում է զբաղվել ավիատոմսերի թանկացման խնդրով

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, արդյոք իր ղեկավարած հանձնաժողովը ուսումնասիրություններ իրականացնո՞ւմ է ավիատոմսերի շուկայում, քանի որ, երբ հայտարարվեց «Արմավիայի» սնանկացման մասին, ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը թանկացրել է ավիատոմսերի գները:

Արտակ Շաբոյանը նշեց, որ ինքն էլ նման տեղեկությունների մասին լսել է: Նա ասաց, թե մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ որոշ ավիաընկերություններում գնային փոփոխություններ է նկատվում եւ այսօր առավոտյան հանձնարարել է այս ուղղությամբ իրականացնել ուսումնասիրություններ:

«Պարոն Շաբոյան, ես զարմացա, որ Դուք հանձնարարել եք ինչ-որ բան: Ինձ թված, թե Դուք այսօր պետք է ասուլիս հրավիրած լինեիք եւ հրավիրած լինեիք բոլոր շահագրգիռ կողմերին, որ եթե տոմսերի գների հետ կապված խնդիր լինի, մոտենան Ձեզ: Ամեն անգամ, երբ հարց ենք տալիս ամբիոնի մոտ կանգնածներին, տպավություն է ստեղծվում, թե նրանք հարցը չեն լսում եւ պատրաստի տեքստեր ունեն եւ գալիս են այդ տեքստերով»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Արտակ Շաբոյանին ասաց, որ ավիատոմսերի գների թանկացումը ոչ թե տեղեկատվություն է, այլ արդեն փաստ եւ հորդորեց լիազորությունների շրջանակում ինչ-որ գործողություններ իրականացնել:

Ըստ ԱԺ նախագահի, երբ համեմատում են այլ ավիափոխադրողների տոմսերի գները, ապա «Աէրոֆլոտի» տոմսերը կրկնակի թանկ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter